Ֆրանսիան Սիրիան դիտարկում է որպես այլընտրանքային երթուղի Պարսից ծոցի երկրներից նավթի մատակարարման համար. Բարո
Ֆրանսիան դիտարկում է Սիրիան որպես այլընտրանքային երթուղի օգտագործելու հնարավորությունը՝ Պարսից ծոցի երկրներից նավթը Հորմուզի նեղուցը շրջանցելով տեղափոխելու համար, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
Ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է էներգետիկ դիվերսիֆիկացված միջանցքների ստեղծման անհրաժեշտությունը՝ համաշխարհային շուկաներ կայուն մատակարարումներ ապահովելու համար՝ Հորմուզի նեղուցի շրջանում ԱՄՆ-ի և Իրանի հարձակումների վերսկսումից հետո:
«Այն բոլոր ջանքերի թվում, որոնք մենք գործադրում ենք այս ճգնաժամի սկզբից ի վեր, կա այլընտրանքային երթուղիներ պատրաստելու գաղափարը, որպեսզի կախված չլինենք այս կամ այն վայրում տեղի ունեցող արգելափակումներից»,- ասել է Բարոն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի օր առաջ այցելել էր Սիրիա, որտեղ հայտարարել էր երկրի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կառավարության հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին:

