«Տոմահավկները» կհայտնվեն Գերմանիայում
«Անկարայում ՆԱՏՕ-ի հանդիպման շրջանակներում մենք ԱՄՆ կառավարության հետ պայմանավորվել ենք, որ կգնենք ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ և կտեղակայենք դրանք Գերմանիայում։
Մենք վերացնում ենք մեր պաշտպանության մեջ առկա կարևոր ռազմավարական բացը՝ միաժամանակ աշխատելով եվրոպական սեփական համակարգերի մշակման և դրանք Եվրոպայում տեղակայելու ուղղությամբ», – հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։

