Մի օր պատասխան են տալու բոլորը. իշխանությունը հավերժ չէ. Տիգրան Աբրահամյան

«Սեպտեմբեր ամիսը, որը Հայաստանի և Արցախի համար համարվում էր տոնական ամիս, ՀՀ այս իշխանության համառ ջանքերով վերածվել է ողբերգության, Արցախի էջը փակելու ժամանակահատվածի։ Սեպտեմբերի 2-ը, 13-ը, 19-ը օրեր են, որոնց ժամանակահատվածում մեծ թվով մարդիկ նահատակվել են երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասնելով,- Եթե այս իշխանությունը նույնիսկ հայտարարում է, թե Արցախի էջն իր համար փակ է, ապա  որևէ ձևով փակված չեն այն սխրանքների էջերը, որոնք տեղ են գտել պատմության մեջ»։

Տիգրան Աբրահամյանը ցավով արձանագրեց, որ անգամ այս սեպտեմբերի 13-ին, երբ լրանում էր ՀՀ դեմ հարձակման երրորդ տարին, իշխանությունները դարձյալ նույն վարքագիծը ցույց տվեցին։

«Եվ եթե ՀՀ իշխանությունը տարբեր անընդունելի պատճառաբանություններով ասում էր՝ գիտեք, Արցախի էջը փակված է, Ադրբեջանի հետ կապված հարցեր կան, չենք ուզում․․․ բայց այդ օրը տեղի է ունեցել ՀՀ նկատմամբ հարձակում, և  ՀՀ պաշտպանության համար զոհվել է 200-ից ավելի մարդ, իսկ ռազմական ու քաղաքական ղեկավարությունը, որոնց որոշումներով, հրամաններով մարդիկ անցել էին պաշտպանության և հայրենիքի համար մարտերում զոհվել էին, նրանց նկատմամբ որևէ վերաբերմունք չարտահայտվեց»,- շեշտեց քաղաքական գործիչը՝ նկատելով, որ սա մտահոգիչ ցուցիչ է, որը ներկայացնում է իշխանության արժեհամակարգային դեգրադացիան ու դատարկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս