Թուրքիան բնակչության թվաքանակով աշխարհում 18-րդն է
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2026-ի բնակչության թվաքականի վերաբերյալ տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումների համաձայն՝ աշխարհի բնակչությունը 2025-ի կեսերին հասնելու է 8 մլրդ 231 մլն 613.700-ի։ Աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը Հնդկաստանն է:
Տվյալների համաձայն՝ աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող եռյակը հետևյալն է. Հնդկաստանը ունի 1.463 մլրդ, Չինաստանը՝ 1.416 մլրդ և ԱՄՆ-ն՝ 347.275 մլն բնակչություն: 194 երկրի ցանկում տեղ է գտել նաև Թուրքիան, որ 18-րդն է՝ ավելի քան 86 մլն բնակչությամբ։
Թուրքիայում մանկական բնակչության համամասնությունը՝ 24.8%, ինչը ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից։ Բայց այդ, ցուցանիշը ավելի բարձր է, քան ԵՄ բոլոր 27 անդամ երկրների մանկական բնակչության համամասնությունները Իսկ Թուրքիայի երիտասարդ բնակչության համամասնությունը կազմել է՝ 14.8%, ու այդ ցուցանիշը ևս ցածր է համաշխարհային միջինից:
Նշենք, որ տվյալների համաձայն՝ Թուրքիայի ներկայից բնակչությունը կազմում է աշխարհի ընդհանուր բնակչության միայն 1%-ը։

