Խամենեիի հուղարկավորության ժամանակ գնդակահարվել են անվտանգության ուժերի պահակակետերը. կան զոհեր
Մաշհադում Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել երկու անցակետերի վրա։ Զինվորական համազգեստով հարձակվողների խումբը կրակ է բացել անվտանգության ուժերի և «Բասիջ»-ի մարտիկների վրա, որից հետո անհետացել է դեպքի վայրից։
Տեղական աղբյուրների նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս «Բասիջ»-ի մարտիկ, հաղորդվում է նաև սկզբնական հրաձգության ընթացքում երեք զոհի և ուժայինների շրջանում զգալի կորուստների մասին։
Ականատեսները և վերլուծաբանները այս միջադեպը կապում են Իսլամական Հանրապետության ճնշման համակարգում աճող ներքին պառակտման հետ, որտեղ ուժային կառույցները փաստացի կորցնում են իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը նույնիսկ ռազմավարական նշանակություն ունեցող և պահպանվող տարածքներում։ Պաշտոնական գերատեսչությունները դեռևս զոհերի մասին ճշգրիտ տվյալներ չեն տրամադրել, իսկ հարձակվողների ինքնությունը մնում է չպարզված։

