ԱՄՆ-ն և Սուրբ Աթոռը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ուղիները
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է անցկացրել Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը։

