2026 թվականի հունվարի 14-ին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային են հանձնել 44-օրյա պատերազմին մասնակցած և ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերին՝ դա բացատրելով նրանց հետագա պատիժը հայրենիքում կրելով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը մոտ մեկ ամիս առաջ ներկայացրել է 2026 թվականին առնչվող ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ, ինչպես նախորդ զեկույցի դեպքում, բավարար տեղ է հատկացվել Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին:
Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը բացասաբար է գնահատում TRIPP նախագիծը՝ իր բոլոր դրևորումներով, ավելին՝ արձանագրում է, որ այն խորքում վերաբրենդավորված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։
«Բրիթիշ պետրոլեում» (British Petroleum) ընկերությունը 2025 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակից բանակցություններ է վարում Բաքու-Սուփսա և Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղերի օպերատորությունն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պրոֆիլային պետական կառույցներին հանձնելու շուրջ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյան այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ «լիդերի ստվեր» տեսության տիրույթում է, երբ Փաշինյանը Հայաստանի՝ ընդդիմադիր հայացքների կոնսոլիդացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած ինստիտուտ փորձում է դեմոնտաժի ենթարկել և դարձնել իր ստվերի մի մասը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է։
Մինչ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թմբուկ խփել, համերգով հանդես գալ և ֆլեշ-մոբեր կազմակերպել, իսկ ՀՀ ԱԳ նախարարը եվրոպական մայրաքաղաքներում խոսում է ՀՀ արևմտյան ինտեգրացիայի ու այդ որոշման անշրջելիության մասին, Հայաստանի շուրջ ռեգիոնալ իրավիճակը «եռում» է։
Մինչ պաշտոնական Երևանը Վաշինգտոնի հետ Սյունիքում փորձում է ձևավորել Թրամփի անունը կրող ճանապարհը, թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է օգտագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ միջազգային լսարանի մոտ դաջելով հենց այդ անվանումը:
Թուրքիան չի կարող հավակնել Արագածին, որովհետև Արագածը գտնվում է Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմանների ներսում․ այստեղ Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակ է։ Մինչդեռ հայերը լիիրավ կերպով կարող են իրենց խորհրդանիշ համարել Արարատը, որովհետև խորհրդանիշները սահմաններով չեն սահմանափակվում։ Ոչ մի միջազգային իրավական նորմ չի արգելում ժողովրդին ունենալ խորհրդանիշներ, որոնք գտնվում են գործող պետական սահմաններից դուրս։ Նույն կերպ Թուրքիան օգտագործում է Լուսինը, որը չի գտնվում իր սուվերեն տարածքում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծին աջակցելու մասին հայտարարությունը, որը պետք է շարունակվի ԱԺ ընտրությունների արդյունքում:
Փետրվարին սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս։ Օրերս Truth Social-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար։ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։
Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն այն կարծիքին է, որ ՔՊ-ի կողմից հունվարի 27-ը տարբեր ժամանակներում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելը «հերթական ՔՊ-ական ֆեյք միջոցառումն է», որն ըստ նրա՝ կապ չունի հայ ազգի հետ։
Հետաքրքիր է այս ցանկում Հայաստանի հիշատակումը, որտեղ բուքմեյքերական խաղադրույքները ևս բավականին լայն տարածում են ստացել: Կասկած է առաջանում, որ քրեական սինդիկատների համագործակցությունը կարող է էական գործոն լինել հայ-թուրքական մերձեցման գործընթացում։
Հնդկաստանը և Եվրամիությունը ստորագրել են փաստաթուղթ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ «Նյու Դելիում ակնկալում են, որ դա թույլ կտա ընդլայնել համատեղ պաշտպանական արտադրությունը»,- հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Նրա խոսքով՝ Հայաստանի տրանզիտային պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան TRIPP-ը, և չի կարելի TRIPP-ի խաթր մսխել այդ պոտենցիալը։ Խոսքը և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին է, և՛ այլ տրանզիտային ճանապարհների։
TRIPP-ի այս փաստաթուղթն իրավական ուժ չունի և չի էլ հավակնում ունենալ։ Սա քաղաքական բանակցությունների արդյունքում ի հայտ եկած հուշագիր է։
Ոչ միայն Սփյուռքն է խենթանում՝ այդ վիճակը տեսնելով, այլև Հայաստանում իրավաբանները չեն հասկանում՝ ինչպե՞ս կարելի է հրաժարվել միջազգային հայցերից։
Հունվարի 14-ին հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակը։
Քրդական գերակշռող բնակչություն ունեցող նահանգներում (Էլամ և Քերմանշահ) բողոքների արագ տարածումը հանգեցրել է Իրաքում տեղակայված իրանական քրդերի զինված խմբավորումների զինյալների ակտիվացմանը: Հունվարի 8-ին Իրանի քրդական յոթ կուսակցություններ հայտարարել են
Կովկասագետ Կարեն Իգիթյանի կարծիքով՝ TRIPP-ի յուրահատկությունն այն է, որ միջազգային պայմանագրով ֆիքսվելու է Ադրբեջանի քաղաքացիների անցուդարձը ՀՀ տարածքով։
Այս և այլ անվտանգային հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ:
Էներգետիկ և միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը, խոսելով, այսպես կոչված, էներգետիկ համակարգերի միավորման հնարավոր վտանգների մասին, ասաց՝ ՀՀ իշխանությունն արդեն 7-8 տարի է՝ իշխանության է, բայց մնացել է դիլետանտ և չի էլ պատկերացնում, թե ինչ է ասում, և չի հասկանում, թե ինչ է ասել՝ էներգետիկ համակարգերի միացում։
Հայաստանի իշխանությունները, 2018թ․-ից սկսած, դոստուպ են ուզում ունենալ Մեծ տղերքի սեղանին։ Մենք տեսանք, որ օգոստոսին Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթից 2 ամիս հետո Թրամփը Փաշինյանին չէր էլ ճանաչում։ Հիմա էլ նույնն է։ Դու ընդամենը գործիք ես։
Հունվարի 15-ին Վաշինգտոնում Միրզոյան-Ռուբիո հանդիպումից հետո ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթղթի հրապարակումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ակտիվ խորհրդակցություններ է սկսել Թուրքիայի ու Միացյալ Նահանգների գործընկերների հետ։
ԱԺ 11-րդ նստաշրջանի բացման օրը բանավեճի առարկա է դարձել նաև 2020 թվականի 44-օրյային առնչվող զեկույցի ներկայացնել-չներկայացնելը, ավելին, դրա «կարգավիճակը»: Նման քննարկումներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որակել է շահարկում և նշել, որ ԱԺ առաջին բաժնում պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու զեկույցին, բայց հետաքրքրություն չեն դրսևորում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ըստ էության, ճիշտ է համարել ԱԺ լիագումար նիստի օրակարգ զեկույցը չմտցնելը:
Օրերս հայտնի դարձավ, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Թուրքիայի Ալիջան սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների 90%-ն ավարտված է: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը գրել էր, որ մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքերի կառուցմանը զուգընթաց, տեղադրվում են նաև գովազդային վահանակներ և ցուցանակներ:
ԹՐԻՓՓ-ը գեղեցիկ փաթեթավորմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի պայմանների կատարում է ԱՄՆ բարձր հովանու ներքո, այն իրենից ներկայացնում է միջանցք՝ ինչքան էլ ՀՀ իշխանությունները հեքիաթներ պատմեն։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի համոզմունք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման մասին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը, խոսեց Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու դրանց զարգացումների՝ Հայաստանի հետ առնչություն ունեցող ելքերի մասին։