Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի,  քննարկվել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ 

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումների լույսի ներքո քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։  

Վերահաստատվել է թուրքական կողմի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Տեսանյութեր

Լրահոս