Ռուսաստանը մերժել է Էրդողանին
Հացահատիկային համաձայնագրի ժամանակը վերջապես անցել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հացահատիկի միջանցքի համաձայնագրի երկարաձգման հարցը քննարկելու մտադրության մասին հարցին։
«Հացահատիկի գործարքը, դրա ժամանակը, ըստ ամենայնի, այնուամենայնիվ, ավելի շուտ անցյալում է մնացել։ Իհարկե, կա այն գիտակցումը, որ պարենային անվտանգության ոլորտում անհրաժեշտ են գործուն, աշխատունակ ջանքեր։
Նույն Եվրամիությունը, որը պարծենում է բազմաթիվ միջազգային հարցերի նկատմամբ իր կվազիհումանիտար մոտեցմամբ, ըստ էության, պարզապես խափանել է մի շարք համաձայնագրերի իրականացումը, որոնք կնպաստեին սննդամթերքի շուկաներում իրավիճակի կայունացմանը և, ամենակարևորը, որ հնարավորություն կտային այդ երկրներում բնակվող երկրներին և մարդկանց, ովքեր հատկապես կարիք ունեն մատչելի գներով սննդի, այն ձեռք բերել Ռուսաստանից», – նշել է նա, փոխանցում է TASS-ը։

