Ով բերեց Փաշինյանին իշխանության. սա հայ ժողովրդի ամոթն է, հայ ժողովուրդը պետք է բավարար ուժ հավաքի և այս  կեղտը Հայաստանի տարածքից դուրս շպրտի. Յակով Կեդմի

Օրերս 168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին էր:

 Ստորև ներկայացնում ենք  հարցազրույցի՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հատվածը.

– Հայաստանի եկեղեցու դեմ տեղի ունեցող գործընթացների մասին խոսենք: Հայաստանը դարերի ընթացքում շատ բան է տեսել՝ արաբական խալիֆայություն, Օսմանյան կայսրություն, բոլշևիկներ… բայց որ Հայաստանի գործող իշխանությունը հարձակվի սեփական եկեղեցու վրա, մեր երկրի համար դա իրական նոնսենս է: Ի՞նչ եք կարծում՝ այս ամենն Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունների հետևա՞նքն է, կամ ինչո՞ւ են ՀՀ գործող իշխանությունները  շրջվել Եկեղեցու դեմ: Եկեղեցին շատ կարևոր է եղել դարերի ընթացքում, միավորել է հայ ժողովրդին մեկ բռունցքի մեջ: Դեպի ո՞ւր ենք գնում:

– Այն փաստը, որ Հայաստանը ղեկավարում է ոչ միայն դավաճան, այլև հայ ժողովրդի ողջ ազգային ինքնագիտակցությունը կործանող մեկը, այսօր արդեն բոլորի համար պարզ է։ Եվ այն փաստը, որ նա այսօր էլ իշխանության գլուխ է, ցույց է տալիս, որ հայ քաղաքական վերնախավը շատ աղքատ և խղճուկ է։ Եվ սա կարող է հանգեցնել նրան, որ այժմյան հայկական պետությունը, որը գոյություն ուներ դեռ մեր թվարկությունից առաջ, և հայ քրիստոնեական եկեղեցին, որն առաջիններից մեկն է  եղել (առաջին երկու քրիստոնեական եկեղեցիներն էին՝ առաջինը՝ ղպտին, երկրորդը՝ հայկականը), ոչնչացվում են: Քանդում են նրա հոգին։ Այդ ամենի արդյունքում՝ այն 20-30 տարի անց կարող է հայտնվել  պատմության ողբերգական հանգրվանում։  Գուցե՝ ավելի վաղ։

Կարդացեք նաև

Բոլորը ափսոսանքով և հարգանքով կխոսեն նախկին հայկական պետության մասին՝ ասելով՝ նրանք լավ ժողովուրդ էին, բայց չկարողացան պահպանել իրենց ազգային և կրոնական գոյությունը։

Այսօր նման ժողովուրդ գոյություն ունի, Կովկասում նրանց գիտեն՝ ասորիները, հսկայական կայսրություն էին, ծաղկող կայսրություն, քաղաքակրթություն։ Ի՞նչ է մնացել նրանցից։ Նրանք կորցրեցին իրենց կրոնն ու ընդունեցին քրիստոնեություն։ Շատ ժողովուրդներ արդեն որոշել են, որ այս կրոնն իրենց ավելի է համապատասխանում։ Եվ վերջ։ Քարտեզի վրա դեռ մեկ անուն է մնացել՝ Սիրիա։ Այդ անունն   Ասորեստան բառից է։ Հույները հեռացան։ Եվ սա կարող է լինել։ Եվ կա մեկ այլ ժողովուրդ, որի մասին ես արդեն խոսել եմ՝ մեծ, 42 միլիոն, բայց պետություն չկա՝ քրդերը, և չի լինի։ Այս հսկայական ժողովուրդն անկարող է ունենալ սեփական պետությունը, իսկ մյուսները հետաքրքրված չեն դրանով։

Ի վերջո, ո՞ւմ շնորհիվ գոյություն ունի ներկայիս հայկական պետությունը։ Միայն մեկ մարդու, նրա անունը Վլադիմիր Իլյիչ Լենին է։ Նա հասել է դրան Թուրքիայի հետ բանակցություններում։ Բայց այսօր Լենին չկա, լենինիստներ էլ չկան։ Եվ ո՞ւմ է պետք Հայաստանը։ Ո՞վ կպայքարի նրա համար։ Ընդամենը որպես գործի՞ք։ Այո՛։ Բայց Հայաստանը, Հայ եկեղեցին հայ ժողովրդին են պետք, բայց եթե նա բավարար ուժ, իմաստնություն չունի իր հիմքերի հիմքը՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու համար, սա նշանակում է, որ ժողովուրդը չի կարողանա պաշտպանել իր պետությունը։ Սա այն է, ինչ ներկայումս  կատարվում է Հայաստանում։

– Իսկ ո՞վ է կանգնած Նիկոլ Փաշինյանի ետևում: Այնուամենայնիվ, նման գործողություններ իրականացնել և անպատիժ մնալ՝ առանց միջազգային դատապարտող հայտարարությունների, իհարկե, եղել են որոշ հայտարարություններ այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Ո՞վ է աջակցում Փաշինյանին իր այս գործողություններում, և ինչո՞ւ կա նրա նկատմամբ նման աջակցություն։

– Ո՞վ բերեց Փաշինյանին իշխանության։ Փաշինյանին բերեցին մեկ նպատակով՝ հակադրել Հայաստանը Ռուսաստանին։ Բայց այսօր նրանք շարունակում են աջակցել նրան և վախենում են, որ եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանում կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, և Հայաստանը կառաջնորդվի սեփական շահերով:

Երկրորդը, որն այսօր հետաքրքրված է Փաշինյանով, նրանք են, ովքեր պատմության ընթացքում ամենաշատն են մտահոգվել հայ ժողովրդի ճակատագրով՝ թուրքե՛րը։ Դե, դժվար է գտնել ավելի լավ դավաճան և թուրքական շահերի խոսնակ Հայաստանում… այնպես որ, նրան պետք է աջակցել։ Սա է պատճառը:

Իսկ  հայ ժողովուրդը դեռ բավարար ուժ չունի։ Հույսեր կան, որ գուցե ինչ-որ բան պատահի, չգիտեմ, ուժ հավաքելու և այս  կեղտը Հայաստանի տարածքից դուրս շպրտելու համար։ Սա հայ ժողովրդի ամոթն է։ Եվ ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք երբեք չի մտահոգվել Հայաստանի, հայ ժողովրդի մասին և չի էլ մտահոգվի։ Որոշակի փուլում Ռուսաստանը դա արել է՝ հիմնվելով այն փաստի վրա, որ քրիստոնյա ժողովուրդ է և պայքարում է Թուրքիայի դեմ։ Այսօր Ռուսաստանը դրան ի վիճակի չէ։ Հետևաբար, ինչպես Իլֆն ու Պետրովն են նշում «Ոսկե հորթ»-ում, խեղդվողների փրկությունը հենց իրենց՝ խեղդվողների գործն է։ Իսկ եթե ես չլողամ նույնիսկ անհույս իրավիճակո՞ւմ, ի՞նչ կլինի… Հայ ժողովուրդը պատմության մեջ իր հետքը թողել է։ Բայց  շատ վիրավորական և շատ ցավալի կլինի, եթե դա միայն հետք լինի պատմության մեջ, այլ ոչ թե այսօրվա և վաղվա իրականություն։

Տեսանյութեր

Լրահոս