Նա հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբեր 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ Եկեղեցու Հոգեւոր Պետ՝ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան:
Հունական մամուլը գրում է, որ Թուրքիայի ռազմական կարողությունների աճը և Արևելյան Միջերկրականում նրա ակտիվացումը Հունաստանին , Իսրայելին և Կիպրոսին ԱՄՆ-ի աջակցությամբ «3+1» պաշտպանական գիծ ձևավորելու քննարկումների են մղել։
Պաշտպանական սարքերի ֆինանսավորումը, արտադրության ծավալները և մեր գործընկերների հետ կնքված համաձայնագրերը պարբերաբար վերահսկվում են Պաշտպանության նախարարության և
Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ ինքը երբեք չի միջամտել Վրաստանի ներքին քաղաքականությանը և երբեք չի աջակցել վրացական քաղաքական որևէ կուսակցության։
«Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու մեր հանձնառությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը Ադրբեջանի տարածքով 4-րդ կարգի ցորեն ներկրեց Հայաստան՝ այն համարելով ճանապարհների ապաշրջափակմանն ուղղված կարևոր քայլ։
Պաշտոնական փաստաթղթում ընդգծված է. «Քանի որ ամուսնությունը հավասար արժանապատվությամբ և իրավունքներով երկու մարդու միություն է, այն պահանջում է բացառիկ նվիրվածություն»։
«Ներողություն մի խնդրեք․ մյուսներին մի՛ դատեք, դա է ամենակարևորը, դատեք իրական հանցագործներին, օրինակ՝ նրանց, ովքեր հրահրեցին պատերազմը, ում պատճառով հազարավոր զոհեր ունեցանք, ովքեր հանձնեցին մեր հայրենիքի ամենահին ու կարևոր մասնիկներից մեկը՝ Արցախը, դատեք նրանց, ովքեր այսօր երկիրն անկառավարելի վիճակի են հասցնում, դա կլիներ ամենամեծ փոխհատուցումը բոլորիս համար»:
Դատելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սրագսյանին՝ այս իշխանությունները դատում են մեր ողջ ժողովրդին և պետությունը։ Սա է ճշմարտությունը։
Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում դպրոցական ավտոբուսի և մեքենայի միջև տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 66 երեխա։
Այս ջանքերը արտացոլում են Վիգենի իրավիճակի հրատապությունը և ընտանիքի վճռականությունը՝ օգտագործելու միջամտության բոլոր հնարավոր միջոցները։ Վստահ եղեք, որ մենք կշարունակենք անխոնջ աշխատել նրա անվտանգության, իրավունքների և վերջնական ազատ արձակման համար։ Հաղորդակցության և բժշկական
Նշենք, որ «Սանթոսը» 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։ Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է Tesla-ի՝ մարդակերպ Optimus ռոբոտների «միլիոնանոց բանակ» ստեղծելու ծրագրերի մասին․ գրում է Wired-ը։
«Սպարտակ» զրահապատ մեքենան կառուցված է КамАЗ-4380-ի շասսիի վրա և դասակարգվում է որպես բարձր պաշտպանվածության անվավոր մեքենա: Այն նախատեսված է մինչև 10 մարդ տեղափոխելու համար, ունի բարձր անցանելիություն և կարող է գործել ականապատված և կրակային սպառնալիքի պայմաններում:
Որոշակի քննարկումներից հետո օրինագիծը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովն է։
Հանրությանը կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն և ցանկացած հրդեհի կամ ծխի դեպք նկատելու դեպքում անմիջապես զանգել 911։
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 11-ին հայտնի էր դարձել, որ 40-ամյա պորտուգալացին ամուսնության առաջարկություն է արել Ջորջինային։ Զույգը միասին է 2016 թվականից և մեծացնում է 5 երեխայի:
Սասուն Խաչատրյանն այլևս չի զբաղեցնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը, բայց դա ոչինչ չի փոխել․ պատշաճ քննություն չի եղել, պատասխանատվություն՝ ևս։
«Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Հիմա փաստորեն Հայաստանի մեդիադաշտում Հիքմեթ Հաջիևի դե ֆակտո օգնական է, որը Հայաստանի հանրությանը տեղեկացնում է, որ Հաջիևը շատ լուրջ մարդ է:
Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա «Լուկոյլ Արենա»-ում հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ին, ժամը 10:00-ից մինչև 13:30-ը։
Երթևեկություն, շինարարություն, վերահսկողության բացակայություն, ձմեռային վառումներ և հիմա էլ ծառերի կտրումը՝ սա է իրական պատճառն, ոչ թե «նախկինները»։
Երգչուհին ընդգծել է, որ մրցույթի ամբողջ ընթացքում միշտ չէ, որ բարձր միավորներ էր տվել Հայաստանի ներկայացուցչին։
«Ուկրաինական պատերազմն էլ կտրեց Ռուսաստանի Դաշնության տարածքով ցամաքային տարանցումը Չինաստանից դեպի Եվրոպական միության երկրներ։ Այժմ փորձ է արվում նոր ուղի հարթել, և, օրինակ՝ «Թրամփի ուղին» Մեղրիով գովազդվում է՝ որպես տարանցման լրացուցիչ հնարավորություն նաև Չինաստանի համար»,- հավելեց դիվանագետը։
Տարօրինակ է, որ վարչապետի պատվերով պատրաստված այս փաստաթուղթը տեղադրված է միայն Վաշինգտոնում գործող «Փրկեք հալածվող քրիստոնյաներին» կազմակերպության կայքում: Նույնիսկ վարչապետի կայքում այն բացակայում է: Ամենայն հավանականությամբ, «Սպիտակ փաստաթուղթը» պատրաստել է Mercury հանրային կապերի ընկերությունը, որը Հայաստանի կառավարությունը վարձել էր ապրիլին։
Սխալով, որն արվել է վերջինների օրոք, այժմ զբաղվելու է քաղաքապետարանը։
Անվանումների ցանկը, փաստորեն, տվել է Շիրակի մարզպետը, տվել է սխալով, սխալն էլ կրկնել են Սարիկ Մինասյանը և քաղաքապետարանի աշխատակազմը»։
Եթե առաջիկայում թուրքական խաղաղապահ ուժերը տեղակայվեն նաև Ուկրաինայում, ապա կստացվի, որ Թուրքիան ռազմական ներկայություն ունի 15 երկրում։ Նրանց մի մասը մարտական ուժեր են, մյուսներն իրականացնում են բանակի մարզում»։