Չինաստանում 11 մարդ է զոհվել գնացքի վրաերթի հետևանքով
Չինաստանի հարավային Յուննան նահանգում նոյեմբերի 27-ին գնացքի վրաերթի պատճառով 11 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, միջադեպը տեղի է ունեցել, երբ սեյսմիկ սարքավորումներ փորձարկող գնացքը հարվածել է շինարարների խմբին, որը Կունմին շրջանի Լուոյան քաղաքի երկաթուղային կայարանում աշխատանքներ էր իրականացնում երկաթգծերի վրա։
Ներկայում կայարանում երթևեկությունը վերականգնված է։
Երկաթուղային վարչությունը հայտարարել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

