Բաժիններ՝

Նիկոլը իր լեգենդար «սրտիկից» բացի՝ մատների համապատասխան ժեստերով ցուցադրում է նաև մասոնական ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ «ամենատես աչքը». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և նրա հայտնի «սրտիկային» տեսաշարերի մասին արդեն քանիցս խոսել եմ։ Գաղտնիք չէ, որ նրա կողմից իրականացվող այս «օպերացիան» հատուկ նեյրոլինգվիստիկ հնարք է, որով վերջինս հանրության (իսկ իրականում՝ դրսի տերերին) համապատասխան ուղերձներ է փոխանցում։

Ուշադիր ուսումնասիրելով Նիկոլի «կլիպները»՝ պարզ է դառնում, որ նա իր լեգենդար «սրտիկից» բացի՝ մատների համապատասխան ժեստերով ցուցադրում է նաև մասոնական ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ «ամենատես աչքը» (всевидящее око)։

Ըստ էության՝ որպես թյուրքական սիմվոլիզմի դասական հետևորդ, Նիկոլը փակ տեսքով համապատասխան «սիգնալներ» է ուղարկում կոնկրետ հասցեատերերին։ Կոնսպիրոլոգ չեմ, սակայն, լինելով շարքային կամակատար և դրածո, նա նման կերպ իր տերերին տեղեկացնում է իրական գործընթացների մասին։

Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանության ներկայիս տեղեկատվական վարքագիծը կառուցված է խորհրդանշական մեսիջների, ենթատեքստերի և անհասկանալի ժեստերի շուրջ, ինչը կասկածի տեղիք է տալիս գործընթացների թափանցիկության ու կառավարման իրական մեխանիզմների վերաբերյալ։ Քաղաքական համակարգում նման գործելաոճը ոչ թե ուժեղացնում է հանրային վստահությունը, այլ ընդհակառակը՝ խորացնում է անվստահությունն ու հարցադրումները իշխանության իրական նպատակների շուրջ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս