Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է․ Ստամբուլի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։ Այսօր Ստամբուլում նախատեսված է Էրդողան-Փաշինյան հանդիպում։ Նախօրեին անդրադառնալով Թուրքիա կատարելիք այցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արդեն տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ աշխատանքային այցով արդեն Թուրքիայում է։ Մինչ այս պահը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրա թիմակիցները չեն բացահայտել, թե աշխատանքային այցի օրակարգում ինչ հարցեր են լինելու։ Օրերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Թուրքիա այցի օրակարգի վերաբերյալ կլինի Թուրքիայի հետ համատեղ հայտարարություն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
«Սամվել Կարապետյանն այն եզակի գործիչներից է, որ հսկայական մեկենասություններ և բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում, ինչը Նիկոլ Փաշինյանի ներկայիս սահմանումների, ընկալումների, ՍԴ որոշմամբ տված մեկնաբանությունների պայմաններում համարվում է Ադրբեջանի տարածքում իրականացված ապօրինի գործունեություն: Ես մեծ անհանգստություն ունեմ՝ հաշվի առնելով, որ նա նաև ՌԴ քաղաքացի է, հնարավոր է, որ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մինչ Հայաստանի հարևանությամբ ծավալվում ու բարդանում է Իրան-Իսրայել պատերազմը, տապալվում են ռուս-ուկրաինական բանակցությունները, Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է շփումները թուրքական կողմի հետ։
5-րդ օրն է, ինչ Հայաստանի անմիջական հարևանությամբ շարունակվում է Իրան-Իսրայել ոչ կոնտակտային պատերազմը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն են։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումը «չարիքի հեղափոխության վերջին փուլն է», և ըստ նրա՝ կա՛մ կմնա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը կբերի Էրմենիստանի կամ վիլայեթացման գաղափարը:
«Չունենք տվյալներ ու թիվ, որ Իրանից Հայաստան իրանցիներ են ժամանել»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Թուրքական բանակի նախկին գնդապետը պատմել է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը ակտիվորեն օգնում են Իսրայելին: Այս մասին գրում են ադրբեջանական տելեգրամ ալիքները:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա:
«Այս գործողությունների առաջին օրերը մեզ համար ինչ-որ չափով անակնկալ էին, սակայն դրանից հետո Իրանը փորձեց համարժեք պատասխան տալ Իսրայելին, կարողացավ իր պաշտպանական և հարձակման համակարգը կարգի բերել։ Ինչ մակարդակով Իսրայելը հարձակվում է Իրանի վրա, նույն մակարդակով Իրանը պատասխանում է։ Իսրայելը հարձակվեց Իրանի միջուկային օբյեկտների վրա, և դրա համար Իրանն էլ նույն ոճով հարձակում կատարեց, կրկնում եմ՝ Իրանը հարկադրված պատերազմի մեջ է»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Իրանի համար փրկությունը միջուկային զենք ունենալն է. չունեցավ, այս պատերազմը շարունակվելու է, որին զուգահեռ՝ կա վտանգ Իրանը ներսից պայթեցնելու։ Կարծում եմ՝ առաջին հարվածը կհասցվի Իրանի Ատրպատականին, ինչն արդեն լրջագույն խնդիր է ստեղծելու մեզ համար, քանի որ այդ տարածքը Հայաստանի հետ սահմանակից է»,- ասաց Բալասանյանը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովն է:
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ Իրան-Իսրայել պատերազմի պայմաններում շատ բարդ է Իրանի վիճակը, որովհետև Իսրայելն ունի շատ երկրների աջակցությունը, որոնք փաստացի մասնակից են կոնֆլիկտի, իսկ Իրանը փաստացի միայնակ է այս պատերազմում:
«Գործող իշխանությունների քայլերը, իրականում, ողջամտության սահմանում չեն, որ կարողանանք ասել, թե իրենք ինչ պետք է անեն ստեղծված իրավիճակում,- 168․am-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան, միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ արձանագրելով,- Իսկ այսօր բավականին վտանգավոր զարգացումներ են տարածաշրջանում, թուրք-ադրբեջանական զորավարժություններ են իրար հաջորդում, Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին բավականին ակտիվացել են Թուրքիան ու Ադրբեջանը: Շաբաթներ առաջ թե՛ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թե՛ ՌԴ պաշտպանության նախարար Բելոուսովը նշեցին որոշակի լարվածության մասին, և նույնիսկ Սյունիքի մասին հիշատակվեց»։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղաքական վերլուծաբան, «Կամուրջ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն ու քաղաքագետ Հրանտ Միքայելյանն են։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ զրուցել ենք Իրան-Իսրայել պատերազմի, տարածաշրջանի և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության թեմայով:
Իսրայելը լուսադեմին ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Թավրիզը և այլ քաղաքներ: Ըստ լուրերի` սպանվել են բարձրաստիճան իրանցի զինվորականներ, ինչպես նաև միջուկային հարցերով զբաղվող ֆիզիկոսներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է անվանել՝ ասելով, որ Իսրայելը կբախվի «դառը և սարսափելի ճակատագրի»։ ԱՄՆ-ը շտապեց հայտարարել, որ Իսրայելը միակողմանի գործողություններ է սկսել, և, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Իրանի դեմ հարվածներին։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այս ամենը հավանական չի համարում՝ շեշտելով, որ Իրանի համար այդ ամենն ունի նաև ռազմավարական նշանակություն։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրանական կողմն ակտիվորեն անդրադառնում է Իրանի դերին ռեգիոնալ կապուղիների ապաշրջափակման գործընթացում։
ՀՀ զինված ուժերի՝ 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարությունից հետո, որտեղ Գլխավոր շտաբը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել էր Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ ԳՇ պետը պետք է համարվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ընդ որում, նա նախարարին չի փոխարինելու: Թեև ՀՀ սահմանադրությամբ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է:
Վերջերս ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմում պարտությունն ազդել է իր իշխանության լեգիտիմության վրա, այսինքն՝ թուլացրել է այն:
ՌԴ զորքերը հունիսի լույս 7-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել անօդաչուներով, ավիառումբերով և հրթիռներով Խարկովի և արվարձանների ուղղությամբ։ Այս մասին հայտնել են Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը և Ուկրաինայի ԱԻՊԾ-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև եվրոպական միջավայրում Թուրքիայի օրեցօր աճող դերին ու դրա պատճառներին:
«Երբ ընկերս առաջարկեց փախչել՝ 19 տարեկանում չէի կարող գիտակցել, որ դրանով կորցնելու եմ հայրենիքը, ընտանիքը և իմ աշխարհը»,- ասում է ամերիկաբնակ արվեստագետ Զադիկ Զադիկյանը։
Լաչինում օդանավակայանի բացումը Հայաստանում արժանացավ մեծ ուշադրության, առավել ևս, որ ուղեկցվեց Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի եռակողմ գագաթնաժողովով:
Ռեգիոնալ երկրների ղեկավարների միջև ինտենսիվ շփումներ են ծավալվում, այս դեպքում՝ հեռախոսազանգեր։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ինչպես Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի դեպքում, Կալլասի ՀՀ ապագա այցին ևս մեծ կշիռ են փորձելու հաղորդել՝ ցույց տալով Հայաստանի եվրոպական հանձնառությունը և Արևմուտքի կարևորությունը ՀՀ արտաքին քաղաքական կյանքում։