Դեռևս հուլիսի 9-ին 168.am-ն անդրադարձել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի և Պարեկային ծառայության պարեկի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ դատախազին, ով դեպքի պահին եղել էր գինովցած, իր տան բակից արցունքաբեր գազի գործադրմամբ, տառացիորեն միայնակ տանում է նրա առանձնատան բակից:
Ժամանակ առ ժամանակ դատախազությունը հաղորդագրություն է տարածում հերթական նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական վարույթի մասին: Ներկայացնում են տպավորիչ մանրամասներ, թվեր, թե այս կամ այն նախկին պաշտոնյան պետությունից որքան գումար է թալանել, և իր ունեցած գույքի հատկապես ո՞ր մասն է համարվում ապօրինի ծագում ունեցող:
Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ինքը Խաչատրյանն ու կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները կստանան իրենց ստաժի հավելավճար՝ աշխատավարձի դրուքաչափի 100 տոկոսի չափով, և սա՝ այն դեպքում, երբ, ըստ Գլխավոր դատախազության, Սասուն Խաչատրյանի նշանակումից ի վեր այդ կառույցը չի քննել գեթ մեկ կոռուպցիոն գործ, որի քննության ընթացքում կատարած աշխատանքը բավարարում է հավելում տրամադրելու օրենքով սահմանված պայմաններին։
Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» կայքը, ինչպես նաև մերձիշխանական այլ լրատվամիջոցներ, իրար հերթ չտալով՝ տարածում էին տեղեկություն այն մասին, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան հարբած վիճակում վարելու և պարեկներին դիմադրելու համար ձերբակալվել է։