Ես քաղաքական գործիչ չեմ. ուզեք էլ, չեմ դառնա. Բագրատ Սրբազան

«Ես քաղաքական գործիչ չեմ. ուզեք էլ, չեմ դառնա». Բագրատ Սրբազան

Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ բոլոր խուլ ականջների համար ասում է՝ ինքը քաղաքական գործիչ չէ։
«Այս շարժումն էլ՝ իր էությամբ, բովանդակությամբ, քաղաքական չէ, բայց լուծումները քաղաքական են՝ հասկացեք։ Ձեր մեկնաբանությունները, որոնք կան, տարբեր ճանապարհներով մի արեք։ Մենք այդ լուծումներից այլ կերպ շեղում չունենք, բնականաբար այդպես է։ Եվ եթե շատ քաղաքական գործիչներ այդքան մտահոգ էին, ապա իրենք ինձանից առաջ թող լինեին հրապարակներում։ Այսքանը կասեմ, մնացածը՝ ընթացքում»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

Սրբազանն ընդգծեց, որ այն նպատակը, որը դրել են, դեպի այդ նպատակին գնալը պարզապես պետության ու պատվի վերականգնումն է։

«Օրհնվեք բոլորդ, այսօր Դատախազությունում եղած մարդկանց զրկել ենք «լանչ թայմից», կամ էլ գաղտնի ճանապարհ ունեն դուրս գալու, կամ գուցե կերել են, բայց ինչ սրտով են կերել շենքում գտնվողները։ Ամեն դեպքում ոստիկանները զրկվել են այդ ընդմիջումից, դրա համար շատ եմ ցավում, մենք էլ պետությունից ենք զրկվում»,- նշեց Բագրատ սրբազանը և խոսքն ուղղեց դատախազության շենքին.

Կարդացեք նաև

«Ինչ ասեմ, այս դատարկ շենքին եմ դիմում, գոնե դու ինչ-որ ձևով արձագանքի։ Ասում են, որ եթե մարդիկ լռեն, քարերը կաղաղակեն, գոնե դու աղաղակիր, որ այս մարդիկ լսեն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս