«Մենք տեսնում ենք մեր ազգային խայտառակության սերիալի հաջորդ սերիան ամեն օր։ Ես ասել եմ՝ սա ինչ-որ սարսափի գնացք է․ ամեն անգամ հասնում ես նոր կայարան, դուրս ես գալիս, ու ինչ-որ սարսափելի բան է կատարվում»։
Ցանկացած հայ, ով ասի՝ ես համաձայն չեմ, որ Հայաստանը դառնա Թուրքիայի և Ադրբեջանի կցորդ երկիր, թիրախավորվելու է այս իշխանությունների կողմից:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։
Նիկոլ Փաշինյանը հեղափոխության սկզբում ժողովրդին տարել է հետևյալով՝ «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին», բայց եթե այն ժամանակ ասվեր՝ «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին, ընտրի՛ր Նիկոլին» ես գուցեի չգնայի, որովհետև ես ամենասկզբում Նիկոլին չէի հավատում։ Բայց հետո, երբ Սերժ Սարգսյանը արդեն հրաժարական էր տվել, ժողովուրդը հրապարակում գոռաց՝ Նիկո՛լ վարչապետ, ես մտորումների մեջ ընկա…
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Անուշ Սեդրակյանն է։
Մեծ Բրիտանիան ավելի քան 30 տարի անց կվերացնի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն. այս մասին հայտնել է թագավորության փոխարտգործնախարար Սթիվեն Դաութին:
«Եվ մի՛ մոռացեք, որ գերտերությունների համար ժամանակի ու չափման միավորն ուրիշ է: 25-30 տարում ինչ-որ արդյունքի հասնելը նորմալ է: Նրանք ավելի հեռահար պլաներ են մշակում և կյանքի կոչում»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
«Մենք կարո՞ղ ենք հավատալ նման մարդու քաղաքականությանը կամ հավաստացումներին, թե իբր ինքը խաղաղություն է բերել։ Ոչ մի երաշխիք կամ ապացույց չունենք, որ այս անգամ նույն բանը դարձյալ չի լինելու»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:
«Արցախը ստանալու էր միջանկյալ կարգավիճակ, այն է՝ ստատուս-քվո+. այսինքն՝ ավելին, քան ստատուս-քվոն։ Արցախում օրենսդիր, գործադիր, տեղական դատական, ինքնապաշտպանական ուժերը լինելու էին հայկական և ճանաչվելու էին միջազգային հանրության կողմից։ Սա նշանակում էր, որ Արցախի ռազմական ղեկավարությունը Բաքվում չէր դատվելու՝ որպես անջատողական կամ տեռորիստ»։
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի էր ունեցել հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ էր արտահայտվել ԼՂՀ անկախության օգտին։
Հայաստանում իշխանական ողջ համակարգը ճորտատիրական վիճակում է. մարդկանց մի խումբ, տիրապետելով գործադիր իշխանության լծակներին, զավթել է նաև դատական ու օրենսդիր իշխանությունը, ինչպես նաև՝ ուժային կառույցները, և այս իրավիճակում հնարավոր չէ խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին։
Հայաստանի գլխավոր մարտահրավերն այսօր հայկական պետության անվտանգությունն է, իսկ գլխավոր խնդիրներից մեկը՝ ապագայի անորոշությունն է և հետագա զարգացման մասին պատկերացումների բացակայությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ։
«Թուրք-ադրբեջանական համատիրության փոխանորդները պարբերաբար մեղադրում են Հայ Առաքելական Եկեղեցուն Կովկասում խաղաղությանը խոչընդոտելու մեջ: Նրանց թվում է Ադրբեջանի շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, որին Ալիևը նշանակել է Հայաստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Նիկոլ Փաշինյանի՝ օրերս հրապարակած այն փաստաթղթերին, որոնք վերաբերում են արցախյան հակամարտության բանակցային կարգավորմանը, և որոնք միարժեքորեն հավաստում են՝ Արցախի ամբողջական զիջման միակ մեղավորն ու պատասխանատուն հենց ինքը՝ Փաշինյանն է։
«ԼՂ հակամարտության կարգավորման հրապարակված փաստաթղթերը ջարդում են ՀՀ իշխանությունների վերջին շրջանի բոլոր թեզերը»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման որոշ փաստաթղթերը հրապարակելու ՀՀ իշխանությունների քայլին և Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցային քննարկումների որոշ դրվագների։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Կարեն Բեքարյանն է։
«Ընդհանրապես այդ փաստաթուղթը ո՞նց է առաջացել։ Ես երեկ մի քննարկման ժամանակ արձանագրեցի, որ այս նրբությանը չեմ անդրադարձել , որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, որ թվում է՝ ամեն հարցի անդրադարձել եմ»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
«Միգուցե Ալիևը չգա, Բայրամովը գա կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, բայց վստահ եմ, որ գալու են։ Եվ սրան չպետք է թեթև նայենք, քանի որ սա մեր դիմադրողականության հիմքերի հանդեպ կատարվող հերթական ոտնձգություններն ու հանցագործություններն են, որոնք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ակտիվ ու արդյունավետ համագործակցությամբ են կատարվում»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովն է։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ու լրագրող, 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանն են։
Հայաստանն այսօր կանգնած է ադրբեջանա-թրքացման և Էրդողանի նեոօսմանյան աշխարհի կողմից կլանվելու վտանգի առաջ։ Սա է այսօր հայ ազգի ամենամեծ մարտահրավերը՝ պահպանել իր գոյությունն ու ինքնությունն իր իսկ սեփական հայրենիքում։
Ի դեպ, հետաքրքիր է, որ 4-րդ դարի Հռոմն էլ համարյա թե նույն մոտիվացիան ուներ, ինչ ներկայիս «Երրորդ Հռոմը»: Մի կողմից ամոթալի հաշտությամբ պայմանավորվել էին չօգնել Արշակ Երկրորդ Արշակունուն ընդդեմ պարսիկների պատերազմում, մյուս կողմից չէին պատրաստվում Հայաստանն ամբողջապես հանձնել Սասանյան Պարսկաստանին, որովհետև դա ուղիղ հարվածի տակ կդներ
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ, Free Armenian hostages (Ազատություն հայ գերիներին) շարժման մասնակից Ջոնաթան Շփանգենբերգը վստահ է՝ հնարավոր է Նոբելյան մրցանակ ստանալու Թրամփի ցանկությունը օգտագործել՝ Բաքվում պահվող հայ պատանդների վերադարձի ուղղությամբ։
«Քանի դեռ մեր հայրենակիցները պատանդ են Բաքվում, հայ ժողովուրդը ոչ միայն խաղաղության, այլև ընդհանրապես արժանապատվության մասին խոսելու իրավունք չունի։ Քանի դեռ այս մարդիկ օր առաջ չեն ազատվել ադրբեջանական բանտերից, մենք հանգիստ ապրելու տարբերակ չունենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հրապարակախոս Հարութ Ուլոյանը։
168.am-ի հետ զրույցում նրանք, խոսելով իրենց մտահոգող հարցերի մասին, առաջինն անդրադարձան ՀՀ օրվա իշխանության վարած քաղաքականությանն Ադրբեջանի հետ։ Նրանցից միայն 1-2-ը խոսեցին սոցիալական խնդիրների մասին, մնացածին մտահոգում էր Հայաստանի անվտանգությունը։
Այսօր Հայաստանի հանդեպ Արևմուտքի, ցավոք սրտի, նաև Ֆրանսիայի վարած քաղաքականությունը ես դիտարկում եմ Ռուսաստանի դեմ վարած քաղաքականության ծիրում։ Քաղաքական կեղտոտ խաղեր են, երբ մի կողմից՝ քրեականացնում ես Հայոց ցեղասպանության ժխտումը, մյուս կողմից՝ սեղմում ես ցեղասպանի ձեռքը։ Բայց եթե այդ մասին հարցնես Մակրոնին, նա էլի կասի՝ մենք քրեականացրել ենք, Հայաստանում հիմա մոռացության են տալիս Հայոց ցեղասպանության հարցը, մենք ի՞նչ անենք, դա ձեր ներքին գործն է։
Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս, միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները հայ ժողովրդի դեմ են։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան պահում է հաշտարարի, բայց ոչ անկախ դերակատարի դիրքը Երևանի ու Բաքվի միջև: