Վարչական ռեսուրսին հղված «նոյեմբերյան թեզիսները» կձգե՞ն մինչև հունիս, թե՞… . Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.

«Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով կոչված միջոցառումը, որ անցկացրել է վարչապետ Փաշինյանը մարզահամերգային համալիրում, ըստ էության այլ բան չէ, քան իշխանության վարչական ռեսուրսի նախընտրական համաժողով: Նիկոլ Փաշինյանն այդ համաժողովի ընթացքում թերևս ձևավորել է առաջիկա նախընտրական շրջանի ուղենիշները, որոնցով պետք է առաջնորդվի և գործի վարչական ռեսուրսը:

Համաժողովն իհարկե ինքնին որպես կազմակերպական ձև ունի թերևս այդ ռեսուրսի «հավաքությունն» ապահովելու նպատակ: Չի բացառվում, որ դա պրոֆիլակտիկ է, իսկ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը զգացել է վարչական ռեսուրսի որոշակի «հավաքության» խնդիր և ըստ այդմ նախաձեռնել համաժողովը:

Ինքնին մեկ դահլիճում այդ ռեսուրսի ներկայությունը, անշուշտ լիցք է որոշակի ժամանակի համար:

Այստեղ կարող ենք գուցե տալ մեկ այլ հարց՝ շուտ չէ՞ արդյոք: Եթե խորհրդարանի ընտրությունը հունիսին է, վարչական ռեսուրսին հղված «նոյեմբերյան թեզիսները» կձգե՞ն մինչև այդ ժամանակաշրջան: Թե՞ այդուամենայնիվ մենք չպետք է անտեսենք զարգացումների արագացման ևարտահերթի սցենարը:

Համենայն դեպս, ես օգոստոսի 8-ից հետո արտահայտել եմ տեսակետ, որ վաշինգտոնյան ակտը Նիկոլ Փաշինյանի մոտ բարձրացրել է դրա՝ հնարավորինս շուտ ընտրական կապիտալիզացիայի մոտիվացիան»:

Տեսանյութեր

Լրահոս