«Բեսպրեդել» է, սրանց համար «պոլի փայտ» լինի, բայց կարևորը՝ ՔՊ-ից լինի. եթե այսքանից հետո մարդիկ ոտքի չկանգնեն, էլ ինչի՞ մասին է խոսքը. Գևորգ Ավագյան

Գյումրեցի գործարար Գևորգ Ավագյանի խոսքով՝ իշխանությունները ՀԷՑ-ը յուրացնելուց հետո ընկերության տարբեր մասնաճյուղերում պաշտոնների են նշանակում այնպիսի մարդկանց, որոնք որևէ առնչության չունեն կառույցի հետ։

«Կոնկրետ Գյումրիում այդ նշանակված մարդիկ գարին ու ցորենն իրարից չեն տարբերում։

«Բեսպրեդել» է, «բեսպրեդելավարի» Սամվել Կարապետյանին պատկանող հիմնարկ ներխուժեցին, այսինքն՝ ինքնիրավչության դիմեցին, որովհետև մարդն այդ ընկերությունը գնել էր, Կառավարության ղեկավարը գնաց, խլեց։ Ու այս համատեքստում մարզային մասնաճյուղերում մարդիկ են աշխատանքից ազատում, նշանակում անում՝ «պոլի փայտ» լինի, բայց ՔՊ-ից լինի, իրենց մոտ այս կարգախոսն է։ Կարևորը՝ ՔՊ-ից լինի, կապ չունի, օրինակ, այդ մարդն էլեկտրի՞կ է, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գևորգ Ավագյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիում, բացի այս խնդրից, իշխանությունների արբանյակները նաև ցանկանում են գրոհ իրականացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա։

Կարդացեք նաև

«Հավանաբար տեղյակ եք, որ կեղծ եվրոպամետները Նիկոլի ցուցումով ուզում են օգոստոսի 23-ին գրոհեն 102-րդ ռուսական ռազմաբազայի վրա։ Նախատեսել էին հարձակվել Վեհարանի վրա, այս փուլում կարծես թե «զադնի» են դրել, Նիկոլին էլ չենք հասկանում՝ փախուստի մե՞ջ է, արձակուրդո՞ւմ է, կորել է, չկա, հիմա ուզում են հարձակվել ռուսական ռազմաբազայի վրա։ Տեսան, որ աշխարհով մեկ խայտառակ կլինեն, եթե գրոհեն Վեհարանի վրա, որոշեցին այդ գրոհն ուղղել ռուսական ռազմաբազայի վրա, պատկերացրեք, էլի, ինչ խայտառակություն է՝ իշխանությունն իրենք են ու հարձակվում են Վեհարանի վրա»,- հավելեց Գևորգ Ավագյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների նպատակն այն է, որ ռուսներին առհասարակ հանեն Հայաստանից և փոխարենը՝ բերեն թուրքերին։

«Ստացվում է, որ այս մարդկանց համար ավելի լավ է թուրքը, քան ռուսը, ռուսից «աբիժնիկ» են։ Մենք Ռուսաստանի հետ կապված ենք տարբեր առումներով, այդ թվում՝ տնտեսական, անգամ էլեկտրաէներգիայի ատոմը տալիս է Ռուսաստանը։ Հիմա հանում են ռուսներին, որ Հայաստանը տանեն դեպի Թուրքիա՞։ Եթե մենք թույլ տվեցինք, որ Նիկոլ Փաշինյանի նմանները, ՔՊ խմբակը քարերով հարձակվի ռուսական ռազմաբազայի վրա, ուրեմն՝ թույլ ենք տալիս, որ ռուսներին հանեն ու նրանց փոխարեն բերեն թուրքերին»,- շեշտեց գյումրեցի գործարարը։

Նա նաև ասաց, որ թույլ չեն տալու, որպեսզի ՔՊ խմբակը կամ նրան հարող արբանյակները որևէ հարձակում կատարեն ռուսական ռազմաբազայի վրա, քանի որ գյումրեցին չի ցանկանում, որ ռուսների փոխարեն՝ այնտեղ ապագայում թուրքերին տեսնեն կանգնած։

«Եթե իրենք ռազմաբազայի մոտ բերեցին 50 մարդ, մենք բերելու ենք 200 մարդ։ Տեսեք, ծաղիկ մշակողները բողոքում են, թե իրենց մշակած ծաղիկը ՌԴ չեն կարողանում արտահանել, հիմա, եթե այդ երկրի ռազմաբազայի հետ այդպես են վարվում, այդ երկիրը թույլ կտա՞, որ ծաղիկ արտահանեն։ Մյուս բաների մասին էլ չեմ խոսում։ Լավ, իրենց ուզածն ի՞նչ է, ուզում են Հայաստանը թուրքացնե՞ն։ Եթե այդպես է, մենք էլ ենք կոչ անում, որ գան ռազմաբազայի մոտ՝ ի աջակցություն ռազմաբազայի, թույլ չտան Նիկոլ Փաշինյանի խմբակին՝ սադրանք իրականացնեն։

Ասեմ ավելին՝ անհրաժեշտության դեպքում մենք կանգնելու ենք նաև մեր եկեղեցու ու Վեհարանի կողքին, իրենց պլանավորածն այս խմբակը պետք է չեղարկի։

Այս երկրում հայրենասեր մարդիկ չկա՞ն, չեմ հասկանում, բա ինչի՞ համար են ապրում։ Երկիրն այսօր վտանգի առաջ է, Սյունիքն ուզում է տա ամերիկացիների վերահսկողությանը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, այդքան երեխայի գլուխը կերավ։ Եթե այսքանից հետո մարդիկ ոտքի չկանգնեն, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ընդգծեց Գևորգ Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս