Մենք առաջինն ենք, որ ընդունեցինք Քրիստոսին 301թ.-ին և Հուդային 2018 թ.-ին. Պարադոքսալ ժողովուրդ ենք

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում նախատեսված էր Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին առնչվող գործով հերթական դատական նիստը, որը, սակայն, ծանուցված վկայի բացակայության հիմքով հետաձգվեց։

Արմեն Աշոտյանի հետ 168am-ի ավանդական հարցուպատասխանն այս անգամ տեղի չունեցավ ավանդական ձևաչափով․ խափանման միջոցի փոփոխությունն արդեն թույլ է տալիս, որ հանրապետական գործիչն ազատ շփում ունենա լրատվամիջոցների հետ և նաև դատական նիստերի դահլիճից դուրս կարողանա պատասխանել մեր հարցադրումներին։

ԱՄՆ-ում սպասվող Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին էլ մի քանի հարց ուղղեցինք քաղաքական գործչին․ քանի որ ՀՀ կառավարությունը միայն թուրքական, ադրբեջանական կայքերի ծանուցումից հետո էր պաշտոնապես հաստատել վաշինգտոնյան հանդիպման մասին տեղեկությունը, հանրապետական գործչին խնդրեցինք անդրադառնալ հայկական կողմի այս գործելաոճին։

Ինչո՞ւ է հայ հանրությունն իրեն առնչվող իրողութունների մասին ստիպված լինում նախ տեղեկանալ թշնամական պետություններից՝ 168am-ի հարցադրմանն արձագանքելով՝ Արմեն Աշոտյանը մասնավորապես ասաց․

Կարդացեք նաև

«Այս կառավարությունը հայ ժողովրդի կառավարությունը չէ, և դրա համար հայ ժողովրդին վերջին պահին ընդամենը տեղեկացնում են։ Այս կառավարությունն այն շրջանակների, այն տերերի կամակատար կառավարությունն է, որը նաև այս ամենի մեջ ունի հսկայական շահ, սեփական շահ»։

Սպասումների մասին մեր հարցադրմանն արձագանքելով՝ հանրապետական գործիչը ցավով արձանագրեց, որ գործող իշխանության դեպքում «լավ սպասում չենք կարող ունենալ որևէ հանդիպումից»։

«Անգամ, եթե Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ձմեռ պապին, մեզ համար դա որևէ լավ բան չի խոստանալու,- հեգնանքով ասաց նա և հավելեց, – Մարդ, որը մեզ է ներկայացնում աշխարհում, մեզ դարձրել է ամենաանթասիբը, անպատիվն ու ամենավարկաբեկվածը․ գլոբուսի վրա չկա նման ժողովուրդ, որը ռեալ թայմ եթերում այսպես խայտառակ է լինում։

Մենք առաջինն ենք, որ ընդունեցինք քրիստոնեությունը 301թ., և առաջինն ենք, որ ընդունեց Հուդային՝ 2018թ., հետո՝ 2021թ., այսինքն՝ այսպիսի պարադոքսների ժողովուրդ ենք մենք»։

Հիշեցնենք՝ այսօր պաշտոնական Երևանը հաստատեց ավելի վաղ թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ Վաշինգտոնում Թրամփ- Փաշինյան-Ալիևի հանդիպման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս