Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2023 թվականի բյուջեն, որից հետո, ինչպես ԱԺ հետևի մուտքից եկել էր, այնպես էլ նույն ճանապարհով հեռացավ, մինչդեռ լրագրողները միջանցքում սպասում էին, որպեսզի նրան հարցեր ուղղեին։
Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի խոսքով՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբողջ իմաստն այն էր, որ անկախ բանակցային գործընթացից և անկախ ամեն ինչից, արցախցին ևս մեկ անգամ կանգնել ու ասել է՝ իր իրավունքների տերն ինքն է և պատրաստ է կանգնել ու մինչև վերջ պայքարել այդ իրավունքների համար։
2 տարի առաջ հոկտեմբերի 29-ին ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով ահազանգեց՝ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ:
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որին չի մասնակցել Արայիկ Հարությունյանը, փոխարենը՝ մասնակցել է ԱԽ անդամ չհանդիսացող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը, իսկ քննարկման թեման եղել է Հայաստանի շուրջ ծառացած մարտահրավերը, որն ուղիղ կապված է Արցախի հետ։
Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակվեց «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ և «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերնագրով հոդվածը, որտեղ իբրև ներկայացրել են Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջները։ Մինչդեռ, 2022 թվականի մարտին մամուլում հրապարակված Ադրբեջանի հինգ պահանջները բոլորովին այլ բովանդակություն ունեին, մինչդեռ «Հայկական Ժամանակ»-ում հրապարակված պահանջները սրանք էին.
2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը պարբերաբար ծնել է հրատապ պատասխաններ պահանջող՝ հանրային կյանքին առնչվող հարցեր, առաջ բերել նորանոր խնդիրներ: Դրանց հրատապ արձագանքելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երբեմն անհնարին է եղել հետևել այդ հարցերը կամ խնդիրները լուծելու դասական մեխանիզմներին և մեթոդներին:
Սեպտեմբերի 5-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է իր՝ Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին, ինչպես նաև՝ որպես ԱԽ քարտուղար պատերազմի ժամանակ իր ունեցած լիազորություններին:
«Վարձակալած տան համար վճարում ենք 140 հազար դրամ, մտերիմ մարդկանցից մեկն է այս ամիս օգնել, որպեսզի կարողանանք այդ գումարը տալ։ Արցախի կառավարությունը որպես աջակցություն՝ պետք է տար 40 հազար դրամ, բայց դեռ չի էլ տվել։ Ես, երկու աղջիկներս ու մայրս չենք աշխատում, մեծ աղջիկս է փորձում ինչ-որ տեղ աշխատանքի ընդունվել, փորձնական գնում է, չգիտենք՝ կընդունե՞ն, թե՞ ոչ։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին», որտեղ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելուն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և այլ հարցերի։
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերին մայրաքաղաքում կայանալիք «Սթարմուս» փառատոնից: Նա, մասնավորապես, գրել է։