«Ադրբեջանը տարբեր հատվածներում խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքներին». Արայիկ Հարությունյան

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստին մասնակցող   Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարց ուղղվեց Կիչանի և Նոր Ղազանչիի բնակիչների վերաբերյալ։ Այդ գյուղերի բնակիչներն իրենց սեփականաշնորհած վարելահողերում հերկ են կատարել, սակայն ցանքս չեն կարողանում կատարել, քանի որ թշնամու կրակահերթի տակ են գտնվում։ Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում, այդ բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Պատասխանելով հարցին՝ Արայիկ Հարությունյանն ասաց.

«Ամեն օր բանակցում ենք խաղաղապահների հետ, նման երևույթների առումով միշտ արձագանքում ու փոխանցում ենք, փորձում ենք լուծումներ տալ։ Փակ քննարկման ժամանակ կփորձենք ավելի մանրամասն ներկայացնել։ Ադրբեջանը ոչ միայն այդ, այլև տարբեր հատվածներում խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930