2014թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ Շախմատի ակադեմիայում հայտարարություն է փակցվել, ըստ որի ծնողները պետք է ձմռան ամիսների ջեռուցման համար վճարեն 6000 դրամ: Անվճար կրթության շրջանակներում պետությունը պետք է ապահովի կրթություն ստացողի՝ առանց որևէ վճարում կատարելու ուսուցումը, ինչը, սակայն, սույն դեպքում չի իրականացվում:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:
«Իրենք ասում են, որ կտան երաշխիքներ, սակայն մենք դրան չենք հավատում: Իմ մասնակցությունը պայմանավորված է ֆեդերացիայի որոշմամբ: Բաքվի Եվրոպական խաղերը չեն ընդգրկի սամբոյի բոլոր քաշային կատեգորիաները, մասնակիցների քանակը ևս սահմանափակ է: Այդ իսկ պատճառով, ֆեդերացիան մասնակցության համար կդիտարկի բարձր վարկանիշներ ունեցող մարզիկներին»:
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է երկու հորիզոնականով և հայտնվել 77-րդ տեղում’ 436 միավորով:
Նոյեմբերի 27-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 2 տեղով և զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը:
Այսօր վաղ առավոտյան վերադարձել են Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները:
Ճապոնիայի Նարիտա քաղաքում անցկացվող Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնության մրցումների վերջին օրը՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի հավաքականի օգտին 82 կգ քաշային կարգում մեդալ նվաճեց նաև Աշոտ Դանիելյանը:
Նոյեմբերի 22-ին մեկնարկում է ՀՀ ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնությունը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Էդուարդ Միքայելյանը խոսեց առաջնության անցկացման հետ կապված մանրամասների վերաբերյալ:
Այսօր առավոտյան ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ու վարչության պետ Վաղինակ Գալստյանը մեկնել են Թբիլիսի, որտեղից կուղեւորվեն Բաքու քննարկելու 2015 թվականին կայանալիք Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցության հարցը:
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի «Ալաշկերտ-2» – «Բանանց-2» հանդիպումը տեղի կունենա «Նաիրի» մարզադաշտում:
Ազգային ժողովի հայտնի ֆուտբոլասերները հիմա էլ տարբեր բուհերի ուսանողների հավաքական թիմի հետ են մրցում: Պորտուգալիա-Հայաստան դրաման երկու կողմերին էլ տխրեցրել էր: Ֆուտբոլ խաղալու հմտությունը ցուցադրելուց բացի, պատգամավորները վերլուծություններ էլ են անում: Չպետք է պարտվեին տղաները: Բայց եղածը եղած է:
Նոյեմբերի 14-ին Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքում հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին:
Իգոր Ակիմֆեևը Ռուսաստանի հավաքականի դարպասապահն է:
Այսպիսով, Արոնյանը 5 անընդմեջ ոչ-ոքիներից հետո 2.5 միավորով 4-րդ հորիզոնականում է:
Նոյեմբերի 6-ին «Տաշիր» Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար անվանումը կրող մրցաշարի պատվավոր հյուրն էր ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը Մոսկվա կատարած այցի ընթացքում բացառիկ հարցազրույց է տվել մրցաշարի կազմակերպիչներին:
Հունահռոմեական ոչի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ուժերն է փորձելու ըմբշամարտի Գերմանիայի բունդեսլիգայի թիմային առաջնությունում։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին:
Այս մասին հայտարարել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Սրեխիո Խադուն:
Միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաև հայկական անձնագիր կամ ID քարտ ունեցող անձինք կարող են գնել այս տոմսերը:
Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը Բաթումում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում հռչակվեց աշխարհամասի մինչեւ 10 տարեկան շախմատիստների չեմպիոն:
2018 թ. Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ առաջին կարևոր քայլն արվեց երեկ երեկոյան, երբ Մոսկվայում պաշտոնապես ներկայացվեց առաջնության տարբերանշանը՝ գերբը: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակ-2014»-ի տղամարդկանց մրցանակի 23 հավակնորդների անունները:
«Ես շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ և հաղթել եմ այդ մրցանակները,- ասել է Ռոնալդուն:- Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, իմ ընկերներին, երկրպագուներին, իմ ընկերուհուն և բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են ինձ համար: Սա իմ կարիերայի լավագույն պահն է, և ես այն վայելում եմ խաղադաշտում»:
Վերջին տարիներն շուրջ 40 հայազգի ֆուտբոլիստներ ստացել են Հայաստանի հանրապետության քաղաքացիություն, որպեսզի իրավունք ունենան հանդես գալ տարիքային որեւէ հավաքականում:
Ալբանիայի հավաքականին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն: Սերբիայի հավաքականից հանվում է 3 միավոր:
Հոկտեմբերի 23-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 23 տեղով և զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է:
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիմերի ֆուտբոլային հանդիպումը: Դրամատիկ պայքարն ավարտվեց ոչ ոքի՝ 8:8 հաշվով: ՊՆ-ի թիմի անդամները և լրագրողները մեկը մեկից առաջ անցնելով գոլեր էին հարվածում և, ի վերջո, ավելացված ժամանակի ավարտից հետո էլ, հաշիվը ավարտվեց հավասար:
ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադաշտում այսօր ժամը 17:00-ին տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հավաքական թիմերի ֆուտբոլային հանդիպումը:
Հայտնի է, որ Փոլ Սմիթը վերջին մենամարտից հետո ռևանշ էր պահանջել, 168.am-ի հարցին, թե կցանկանա՞ր ևս մեկ անգամ ռինգում հանդիպել նրան, ևս մեկ մարտ անցկացնել նրա հետ, բռնցքամարտիկը պատասխանեց, որ մեծ հաճույքով ևս մեկ անգամ կմենամարտեր. «Բայց նա չի կարող ռևանշ պահանջել, միայն մենք կարող ենք նրան առաջարկել, քանի որ նրա պայմանագրի մեջ այդպիսի կետ չկա: Բայց եթե երկրպագուներն ուզենան, ես պատրաստ եմ իհարկե»: