
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները Փարիզում հանդիպել են Պեպ Գվարդիոլայի հետ

Ինչպես հաղորդում է France Football-ը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նախորդ շաբաթ հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ:
FF-ի լրագրող Թիերի Մարշանը գրում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզի «Բրիստոլ» հյուրանոցում:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան դեկտեմբերին հայտարարել է այն մասին, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բավարիայից»: Մարզիչը հայտարարել էր նաև այն մասին, որ ցանկանում է աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Մանչեսթեր Յունայթեդը» 22 հանդիպումներում հավաքելով 37 միավոր` գրավում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը