
Լևանդովսկին գտնում է, որ «Բավարիային» պետք չէ ևս մեկ հարձակվող

Մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գտնում է, որ գերմանական գրանդը հարձակման գծի ֆուտբոլիստներով ուժեղանալու կարիք չունի:
«Թիմում ես կամ, էլ «Բավարիային» ինչի՞ համար է պետք ևս ինչ-որ մեկը: Ես պատրաստ եմ մրցաշրջանի ընթացքում անցկացնել 60 հանդիպում, ընդ որում, մենք ունենք թոփ դասի ևս այլ հարձակվողներ: Ավելի ջանադրաբար մարզվելու համար ես մրցակցության կարիք չունեմ»,- լեհի խոսքերն է մեջբերում AFP-ն:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրել է 16 խաղ, դարձել է 15 գոլի և 1 ասիստի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը