Բաժիններ՝

«Նեյմարը շարունակում է սովորել Մեսսիից». Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կիսվել է բրազիլացի Նեյմարի և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ իրենց հայտնի կապի հաջողության գաղտնիքով: Սուարեսը նշել է նաև, որ Նեյարը կարող է ապագայում դառնալ «կապտանռնագույնների» առաջատարը:

«Նեյմարը շարունակում է սովորել Մեսսիից, որովհետև Մեսսիից սովորելու շատ բան կա: Ինչ-որ մի պահի Նեյմարը կարող է դառնալ առաջինը: Հիմա Մեսսին հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Մեր կապը Նեյմարի և Մեսսիի հե՞տ: Դաշտում և դաշտից դուրս մեզանից ոչ ոք իրեն մյուսից ավելի լավը չի զգում, և դա շատ կարևոր է: Երկրպագուները տեսնում են, որ մենք հաճույք ենք ստանում կյանքից և յուրաքանչյուր խփած գնդակից, որն օգնում է թիմին հասնել անհրաժեշտ արդյունքի»,- ասել է Սուարեսը Barça TV-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031