
«Ռեալի» երկրպագուները կասկածում են, որ Նեյմարի համար արժե 190 մլն եվրո վճարել

Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի նրանց կարծիքն այն մասին, թե արդյոք արժե՞ մադրիդյան «Ռեալին» վճարել աստղաբաշխական գումար` «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թագավորական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 190 մլն եվրո, քանի որ նրանից պահանջվում է հնչեղ ձեռքբերում` թիմի զայրացած երկրպագուներին հանգստացնելու համար:
Հարցման արդյունքների համաձայն՝ պարզվել է, որ հարցմանը մասնակցածների կեսից ավելին կասկածում են Նեյմարի համար այդպիսի գումար վճարելու նպատակահարմարությանը: Ֆուտբոլի սիրահարների 52 տոկոսն այդ գումարը համարել է արհեստականորեն բարձրացրած:
Պատրաստեց Անի Գաբուզյանը