Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպայի լավագույն 5 թիմերից մեկն է. Պեպ Գվարդիոլա

Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի կարծում, որ իր թիմն արդեն ապահովել է իր համար երկրի չեմպիոնի տիտղոսը: Միաժամանակ, իսպանացի մասնագետը գովեստի խոսքեր է հղել Դորտմունդի «Բորուսիայի» հասցեին:

«Մենք դեռ չենք նվաճել Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը: Իսկ Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպայի 5 լավագույն թիմերից մեկն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sport1 ինտերնետ պարբերականը:

Գերմանիայի առաջնության առաջ շրջանի արդյունքներով՝ «Բավարիան» 46 միավորով գրավում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղը գրավող դորտմունդցիները 8 միավորով ետ են մնում «Բավարիայից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031