
«Adidas»-ը Պետեր Չեխի ձեռնոցներն ուղարկել է սխալ հասցեով

«The Telegraph»-ը հրապարակել է հետաքրքիր պատմություն, որտեղ նշվում է, որ «Adidas» ընկերությունը շփոթվել է և «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխի նոր ձեռնոցներն ուղարկել է «Չելսիի» մարզաբազա:
«Չելսիի» ադմինիստրատորները զարմանքով են արձագանքել այս սխալմունքին: Նրանք նշել են, որ շտապ կփոխանցեն ձեռնոցները Չեխին:
Հիշեցնենք, որ Պետեր Չեխը երկար տարիներ պաշտպանել է «Չելսիի» դարպասը, բայց ամռանը տեղափոխվել է «Արսենալ»:
Սիրարփի Աղաբաբյան