
«Անկախ երկար թռիչքներից, եթե հրավեր ստանամ հավաքականից, անպայման կմեկնեմ». Մովսիսյան

Ռեալ Սոլթ-Լեյքի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան KUTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու մասին:
Մովսիսյանը նշել է, որ չնայած խաղացել է հազարավոր երկրպագուներ ունեցող ակումբներում, բայց շատ է սիրում հայ երկրպագուներին: Ըստ Մովսիսյանի խոսքերի՝ Հայաստանում մարդիկ ֆուտբոլը շատ են սիրում, ապրում են ֆուտբոլով:
«Անկախ երկար թռիչքներից, եթե հրավեր ստանամ հավաքականից, անպայման կմեկնեմ։ Ըստ իս ՝ ազգային ընտրանին պարծանք է, Հայաստանի հավաքականում հանդես գալն ինձ և ցանկացած ֆուտբոլիստի համար լավագույն բաներից է, ինչ կարող էր պատահել խաղացողի կարիերայում։ Այնպես որ, եթե հրավիրեն՝ կգնամ»,- ասել է Մովսիսյանը։
Սիրարփի Աղաբաբյան