
«Մեսսիին ասել եմ, որ Մանչեսթերն իդեալական է, և նա գիտի, որ այնտեղ ծովափ չկա». Ագուերո

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կատակել է, որ իր հայրենակից և ընկեր Լիոնել Մեսսիի հետ զրույցի ժամանակ գովաբանել է Մանչեսթերը:
«Բարսելոնայի» հարձակվողը, ով մի քանի օր առաջ նվաճեց իր 5-րդ «Ոսկե գնդակը», ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայում կխաղա միայն կատալոնական ակումբում: «Մանչեսթեր Սիթին» հանդիսանում է այն քիչ ակումբներից մեկը, որը կարող է իրեն թույլ տալ ձեռք բերել Մեսսիին:
«Նա արդեն գիտի, որ այնտեղ ծովափ չկա: Մենք խաղում ենք երեք օրը մեկ, այնպես որ, խաղերի միջև ընկած ժամանակ մենք միայն ուտում ենք և հանգստանում: Եղանակն այնքան էլ լավը չէ: Ես նրան ասել եմ, որ Մանչեսթերն իդեալական քաղաք է, որովհետև դու ամբողջ օրը մնում ես տանը և խաղում ես երեք օրը մեկ: Մենք կարող ենք հանդիպել, մատե խմել և միասին ֆուտբոլ խաղալ»,- Ագուերոյին է ցիտում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը