
Մովսիսյանին ձեռք բերելու համար գործ ունեցանք ռուսական մաֆիայի նման ինչ-որ բանի հետ. «Ռեալ Սոլթ-Լեյքի» սեփականատեր

Յուրայի ազատագրման բանակցությունները շատ ծանր էին ընթանում:
«Մեր գլխավոր մենեջերը ստիպված էր գործ ունենալ ռուսական մաֆիայի նման ինչ-որ բանի հետ, որպեսզի ավարտեր գործարքը: Ոչ ոք չէր ցանկանում զիջել, բանակցությունները շատ դժվար էին ընթանում»,- Deseret news-ին է ասել «Ռեալ Սոլթ-Լեյքի» սեփականատեր Դել Լոյ Հանսենը:
Ամերիկյան ակումբի ղեկավարի խոսքերը մեկնաբանել է Մովսիսյանի գործակալ Վալերիա Հովհաննիսյանը:
«Առաջին անգամ եմ լսում ռուսական մաֆիայի մասին: Այդպիսի բան ընդհանրապես չի կարող պատահել: Ես չեմ մասնակցել բանակցություններին, որովհետև Յուրայի գործերը վարում էր ամերիկյան գործակալը»,- ասել է Հովհաննիսյանը «СЭ»-ին:
Մովսիսյանը վարձակալվել է «Ռեալ Սոլթ-Լեյքի» կողմից մինչև 2016թ. դեկտեմբերի 1-ը: Ամերիկյան ակումբը կունենա հարձակվողին գնելու իրավունք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը