այ ժողովուրդը հպարտանում է Ձեզանով, ով պատվով է ներկայացնում մեր երկիրը սպորտի ասպարեզում: Մշտական ուշադրության կենտրոնում պահելով այս ոլորտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս շարունակելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը:
Եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբիշ Նեւեն Զուգաժին: Եզրափակչի ճանապարհին Ջուլֆալակյանը հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12:1), մեքսիկացի Լեւին Էսկոբարին (11:2) եւ վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1:0): Ջուլֆալակյանն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Վաղը՝ սեպտեմբերի 13-ին առաջին անգամ Ազատության հրապարակում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ անցկացնելու է մարզական ցուցադրական ելույթներ՝ բասկետբոլ, բռնցքամարտ, բադմինթոն մարզաձևերից:
Ես միշտ ասել եմ, որ տակտիկան ընտրում եմ իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների կարողություններից ելնելով: Վաղը նույնպես 4 պաշտպանով ենք խաղադաշտ դուրս գալու: 5 պաշտպանի խաղի համար մեզ անհրաժեշտ է Հարոյանը, ով կարողանում է երեք կենտրոնականների խաղը միավորել: Չունենք Կամո Հովհաննիսյան, ով 90 րոպե կարող է ամբողջ աջ եզրում մեծ ծավալի աշխատանք կատարել: 90 տոկսով մենք վաղը կխաղանք 4-2-3-1 սխեմայով:
Առաջին խաղակեսին Հենրիխ Մխիթարյանի գոլին դաշտի տերերը երկրորդ խաղակեսում պատասխանեցին Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգի եւ դանիական «Բրոնդբյուի» հարձակվող Տոմաս Կալենբերգի դիպուկ հարվածներով:
Յուրաքանչյուր խմբից եզրափակիչ փուլ դուրս կգան առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղերը զբաղեցրած հավաքականներից լավագույն արդյունք ունեցողը: Երրորդ տեղը զբաղեցրած մնացած 8 թիմերը կմասնակցեն անցումային խաղերի և նման կերպ հայտնի կդառնան առաջնության վերջին 4 մասնակիցները:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 7-ին կանցկանցի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի հետ:
ՉինաստանիԿոմունիստական կուսակցության հրավերով ԲՀԿ պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այս oրերին գտնվում է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում:
Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի T U V հատվածները: Տոմսերի արժեքն է 5 եվրո:
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել՝ բավարարել Արթուր Միրանյանի հայտը, թույլատրելով ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականներում:
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը տեխափոխվում է Դոնեցկի «Մետալուրգ»: Հովսեփյանը 3-ամյա պայմանագիր է կնքել ուկրաինական ակումբի հետ:
«Շատ կարոտել էի Հայաստանը և որոշեցի անպայման գալ, տեսնել հայրենիքս, հարազատներիս: Շատ ուրախ եմ, որ ինձ այդքան ջերմ են ընդունել այստեղ: Տիկին Հակոբյանն ու պարոն Ծառուկյանն անգամ ցանկություն հայտնեցին ներկա գտնվելու իմ հաջորդ մենամարտին: Ինձ համար շատ կարևոր է լինելու հաջորդ մենամարտը, և հաղթանակի դեպքում այն նվիրելու եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, թեև մրցակիցս դեռևս հայտնի չէ»:
Ալժիրյան «Կաբիլի» ակումբի հարձակվող Ալբերտ Էբոսան մահացել է երկրի առաջնության հանդիպման ընթացքում տրիբունայից խաղադաշտ նետված առարկայով գլխին հարված ստանալու արդյունքում։
Բլատերն այդ հարցում վկայակոչել է այս տարի Բրազիլիայում անցկացված Աշխարհի առաջնության փորձը:
Դորտմունդցիները երկու գնդակ ուղարկեցին Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը. առաջին խաղակեսի 23-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից: Մխիթարյանի գոլից առաջ և հետո մյունխենցիներին չէր հաջողվում խաղին սրություն հաղորդել ու լուրջ վտանգ ստեղծել մրցակցի տուգանային հրապարակում:
Այսօր՝ օգոստոսի 11-ին, կայացան նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի՝ հանդիպելու առաջապահ դիրքերում ծառայություն անցկացնող զինվորների և սպայական անձնակազմի հետ:
Դա լրագրողների հետ Մարադոնայի առաջին կոնֆլիկտը չէ:
Այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա երկրորդ ընկերական հանդիպումը Հայաստանի և Իրանի երիտասարդական հավաքականների միջև:
«Ինքնաթիռի այդ սարսափելի կործանումից հետո Եվրամիությանը պարզապես անհրաժեշտ է ավելի խիստ լինել Վլադիմիր Պուտինի հանդեպ»,- ավելացրել է Քլեգը:
Նա ընդգծել է, որ դա պետք է դառնա Ռուսաստանի դեմ ԵՄ-ի` ավելի կոշտ պատժամիջոցների մի մասը:
Ընդհանուր առմամբ, 1996 թվականին պրոֆեսիոնալ բռնցքամարտ գալուց հետո նա ռինգում վաստակել է 400 միլիոն դոլար։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսի 1-ից 4-ը Երևանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 5-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի և Ռուսաստանի մի շարք նահանգների պատանի սամբիստների:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2018 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանում, իսկ 2022 թվականին՝ Կատարում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությանը:
Հուլիսի 21-ին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտականհամալսարանի տղաների ֆուտզալի հավաքական թիմը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների սեղանի թենիսի հավաքականը, մեկնում է Ռոտերդամ՝ մասնակցելու համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին։
Այս մասին հայտարարել է Գերմանաան ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբահը:
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հայտարարել է, որ պատժամիջոցները չեն կարող օգնել` լուծելու համար երկրի ֆուտբոլային հավաքականի ու «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լուիս Սուարեսի խնդիրը:
Երևանում վերջապես իր ուրույն տեղը կգտնի «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանը: Նախաձեռնությունը կյանքի կկոչվի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին բոլոր ժամանակների մեր լավագույն ֆուտբոլային թիմ «Արարատ-73»-ի հաղթանակների 40 ամյակի առիթով Գագիկ Ծառուկյանն ընդունելություն էր կազմակերպել, որի ընթացքում լեգենդար ֆուտբոլիստները բարձրաձայնել էին հաղթանակները հավերժացնող հուշարձանի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ մի քանի տարի հետո սերունդները չեն էլ հիշի երբեմնի չեմպիոն «Արարատի» մասին: