
«Ռեալը» սկսել է բանակցությունները Բեյլի հետ

Կիսապաշտպան Գարեթ Բեյլը սկսել է բանակցությունները «Ռեալի» հետ` նոր պայմանագրի վերաբերյալ:
Ըստ Marca-ի տեղեկության՝ մադրիդյան ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը 26-ամյա վալիացու հետ, մինչև 2021թ.:
Նշվում է, որ Բեյլը կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների մեջ երկրորդը` Կրիշտիանու Ռոնալդուից հետո:
Բեյլի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2019թ. ամառը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը