
Տուխելն համոզեց ինձ մնալ «Բորուսիայում». Հենրիխ Մխիթարյան

Դորտմունդյան «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել մնալ ակումբում նախորդ մրցաշրջանի վերջում` թիմի ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելի հետ զրույցից հետո:
«Առաջին անգամ մենք նրա հետ հանդիպեցինք անցյալ տարվա մարտին, և նա համոզեց ինձ մնալ: Ես ցանկություն ունեի ապացուցել, որ արժանի եմ լինել այստեղ: Նույն բանն անում եմ նաև այս տարի` փորձելով օգնել թիմին հաղթել ինչքան հնարավոր է շատ խաղեր, ցուցադրում եմ դաշտում իմ հնարավորությունները: Կմնամ արդյոք հաջորդ մրցաշրջանո՞ւմ: Հուսով եմ: Հնարավոր է, Տուխելն այս անգամ էլ անհրաժեշտ փաստարկներ ներկայացնի»,- ասել է Մխիթարյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է 16 հանդիպում, դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը