
Զիդանը չի ուզում, որ Կառլոսը դառնա իր օգնականը

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկություն է հայտնել, որ թիմի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսն ընդգրկվի թիմի մարզչական շտաբում: Goal-ը հայտնում է, ոչ Պերեսը վստահ է, որ Կառլոսը շատ է օգնելու իրենց:
Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, քանի որ թիմի նորանշանակ մարզիչ Զինեդին Զիդանն ասել է, որ իրեն օգնություն պետք չէ, անգամ, եթե այդ օգնությունը Կառլոսն է:
Հիշեցնենք, որ Զիդանը և Կառլոսը 2001-2006 թվականներին միասին խաղացել են մադրիդյան ակումբում:
Սիրարփի Աղաբաբյան