
Նեյմարը բանակցություններ է վարել «Ռեալի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը և նրա հայրը նախորդ շաբաթ բանակցություններ են վարել «Ռեալի» ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է Onda Cero-ն, հանդիպումը տեղի է ունեցել Ցյուրիխում, որտեղ անցկացվել է 2015թ. «Ոսկե գնդակի» պարգևատրման արարողությունը:
Նշվում է, որ «Ռեալն» առաջարկել է Նեյմարին ավելի բարձր աշխատավարձ, քան «Բարսելոնան», որը փորձում է երկարաձգել պայմանագիրը բրազիլացու հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման դեպքում Նեյմարի աշխատավարձը կավելանա տարեկան մինչև 30 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը