
Մեսսին կրկին կկանգնի դատարանի առաջ

Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կրկին դատական քաշքշուկների մեջ է: Մայիսի 31-ին կկայանա դատական նիստ՝ հարկերից խուսափելու գործով:
Դատական լսումները տեղի կունենան Բարսելոնայում: Վերջնաժամկետ է նշանակված հունիսի 3-ը: Արգենտինացի հարձակվողը և նրա հայրը մեղադրվում են 4,1 մլն եվրո հարկեր չվճարելու մեջ: Դատախազը նշել է, որ կան բոլոր փաստերն առ այն, որ Մեսսին 2007, 2008 և 2009 թվականներին չի վճարել շահութահարկ:
Մեսսիների ընտանիքը դատական գործը փակելու համար 10 միլիոն եվրո է վճարել: Նշվում է, որ նրանք պատրաստ են ևս 15 միլիոն եվրո վճարել, սակայն դատարանը մերժել է:
Սիրարփի Աղաբաբյան