
Հայտնի են տնային խաղերում ամենաշատ եկամուտ ստացած ակումբները

Daily Mail-ը տեղեկացնում է, որ 2014/15 մրցաշրջանում Եվրոպայի տնային խաղերում ամենից շատ գումար վաստակել է Լոնդոնի «Արսենալը»:
«Deloitte» կազմակերպության կատարած հաշվարկի համաձայն՝ լոնդոնցիների օգուտն «Էմիրեյթս» մարզադաշտում կազմել է 101,84 միլիոն ֆունտ:
Այս ցուցանիշով երկրորդն է Մադրիդի «Ռեալը», որը նախորդ մրցաշրջանում «Սանտյագո Բերնաբեուի» շնորհիվ վաստակել է 100,12 միլիոն ֆունտ: Երրորդը՝ «Բարսելոնան»՝ 90,17 միլիոն ֆունտ:
Լավագույն հնգյակում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» (87,96 մլն) և «Չելսին» (71,84):
Սիրարփի Աղաբաբյան