«ՊՍԺ»-ն հաջորդ շաբաթ կերկարաձգի պայմանագիրը Բլանի հետ
Շարունակվում են «ՊՍԺ»-ի ղեկավարության և թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանի բանակցությունները համագործակցության երկարաձգման կապակցությամբ: Ըստ Le Parisien պարբերականի տեղեկության, գործընթացը գտնվում է վերջնական փուլում, իսկ նոր պայմանագիրը կստորագրվի մոտ օրերի ընթացքում:
Հաղորդվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2018թ. վերջը: Հիմա քննարկվում է գործարքի ֆինանսական կողմը: Ավելի վաղ 50-ամյա մասնագետը հայտարարել էր, որ հույս ունի երկարաձգել պայմանագիրը մոտակա շաբաթների ընթացքում:
Բլանը գլխավորել է «ՊՍԺ»-ն 2013-ից: Մարզչի ընթացիկ պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Փարիզեցիները Ֆրանսիայի առաջնությունում գրավում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը և առաջ են անցել 2-րդ տեղը գրավող թիմից 21 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը