
Հայտնի է, թե որքան գումար է վճարել «Բեշիկթաշը» «Սպարտակին»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը մոտ օրերս պաշտոնապես կդառնա «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ:
«Milliyet»-ը տեղեկացնում է, որ թուրքական ակումբը հայ կիսպաշտպանի տեղափոխության համար «Սպարտակին» կվճարի 1.3 միլիոն եվրո:
Օզբիլիզն արդեն բուժզննում է անցել «Բեշիկթաշում»: Հայ ֆուտբոլիստը մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու իսպանական «Ռայո Վալյեկանոյում»:
Սիրարփի Աղաբաբյան