Բաժիններ՝

Անգլիայում տոն է լինելու. 50 տարի՝ առանց տիտղոսի

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն համեմատել է անգլիական և գերմանական ֆուտբոլը:

«Բունդեսլիգան չպետք է թաքցնի, որ ոչնչով չի զիջում անգլիական Պրեմիեր լիգային: Մենք ունենք մեծ մարզադաշտեր, միջին հաճախելիությունը մեր լիգայում էականորեն բարձր է, ակումբները գերազանց ֆուտբոլ են ցուցադրում, իսկ մեր երիտասարդությունը շատ լավ զարգանում է:

Անգլիան նույնպես 4 տեղ ունի Չեմպիոնների լիգայում: Վատ եմ պատկերացնում այն իրավիճակը, որի ժամանակ «Բորուսիայի» հաջողակ ֆուտբոլիստը գնում է «Նորվիչ» կամ «Կրիստալ Փելես»:

Մենք ֆուտբոլի Աշխարհի չեմպիոնն ենք, այն ժամանակ, երբ Անգլիայում տոն է լինելու. 50 տարի՝ առանց տիտղոսի»,- ասել է Հանս-Յոախիմ Վատցկեն Sport Bild-ին տված հարցազրույցում:

Կարդացեք նաև

Գերմանիայի առաջնությունում Դորտմունդի «Բորուսիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Վատցկեն զբաղեցնում է «Բորուսիայի» գործադիր տնօրենի պաշտոնը 2005թ.-ից, և նրա նշանակումից հետո ակումբին հաջողվեց խուսափել սնանկացումից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս