
Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է իրեն վատ վերաբերվելու մասին հայտարարությունը

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով օրերս դարձել է ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքի» ֆուտբոլիստ, մեկնաբանել է իր այն միտքը, որտեղ ասում էր, թե որքան լավ էր խաղում Մոսկվայում, այնքան իրեն ավելի վատ էին վերաբերվում:
Յուրան նշել է, որ չի կարող մեկնաբանել իր խոսքերը, նա ասել է այն, ինչ ասել է:
«Կոնկրետ ով է վատ վերաբերվե՞լ: Հիմնականում՝ մամուլը: Ես նկատի չեմ ունեցել «Սպարտակին»».- նշել է Մովսիսյանը:
Սիրարփի Աղաբաբյան