Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Սոֆիայում անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու ոսկե մեդալ նվաճեց:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ:
Բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:
Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ես երախտապարտ եմ մեր շախմատիստներին, որ նրանք ոչ միայն 2015թ., այլ նաև դրանից շատ առաջ իրենց խաղով, գործունեությամբ ապացուցում են այդ ուղերձներից գոնե մեկի՝ վերծաննդի գաղափարը: Եվ եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոն՝ նշանակում է, որ մեզ ոչնչացնողների ծրագրերը բացարձակապես չիրականացան. մենք կանք, վերապրել ենք և զարգանում ենք:
Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ստեղծվել է թաղման հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Հրազդան հոլդինգի ղեկավարներ, հայկական ֆուտբոլի անվանի վետերաններ:
Բաց քվեարկության արդյունքում Ռուբեն Հայրապետյանը միաձայն վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:
«Ամեն առավոտ, ուղիղ 40 տարի «Հրազդան» մարզադաշտն արթնացել ու իր օրը սկսել է անզուգական մարզիկի, հրաշալի ֆուտբոլիստի պարտադիր ներկայությամբ ու ղեկավարությամբ: Թերևս մարզադաշտի գույներն այսօր նրա կորստով խամրեին, եթե խորապես համոզված չլինեինք, որ մեր սիրելի Քեհեյանի հոգին բացակա չի գրանցի արդեն որպես պատվավոր ցմահ տնօրեն»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ:
1946 թվականին հայրենադարձների առաջին քարավաններով Հունաստանի մայրաքաղաք Աթենքից գալով Հայաստան, Հարություն Քեհեյանն իրեն նվիրեց հայկական ֆուտբոլին՝ նրա տարեգրության մեջ թողնելով ֆուտբոլիստի և մարզչի բազմաթիվ աստեղային պահեր:
«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը Հարություն Քեհեյանին նշանակել էր կառույցի ցմահ տնօրեն:
Թենիսիստ Դավիթ Նալբանդյանը և արգենտինացի մի շարք հայտնի մարզիկներ մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: նրանք կոչ արել աշխարհին չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին:
Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Ակտոբեից» կրած պարտությունից հետո: «Տոբոլը», սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատել Վ. Մինասյանի հեռացումը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Երևանի «Միկա» մարզապալատում անցկացրեց «Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրների հուշամրցաշար», որը կազմակերպվում էր առաջին անգամ:
Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը գլխավերևում պահեց 164 կիլոգրամը` նվաճելով փոքր ոսկին: Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ-ով փոքր արծաթե մեդալին արժանացավ:
Ապրիլի 9-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը:
Ամերիկայի Առաջնության հերթական տուրում գրոսմայստեր Սամվել Սևյանը հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշն ունեցող շախմատիստ Ուեսլիին:
«Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգևատրման արարողության ընթացքում, ՀՀ օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որևէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու և մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի և ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու և «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլև՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսևորում…»:
«Այդ մասին ինձ ասել է Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը։ Առաջիկայում այդ հարցով վերջնական որոշում կկայացվի», – ասել է նա։
«Ես քննադատում եմ այդ արարքը և համարում այն անթույլատրելի մարզիկի համար: Նա հանդիսանում է Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ և ներկայացնում է իր երկիրն Աշխարհի Գավաթին: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ համարվել Աշխարհի Գավաթի մրցանակակիր»:
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել ՀՀ ֆուտբոլի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 3-ին և 5-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ:
Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը ներողություն է խնդրել իր պահվածքի համար
«Այո, ես հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ ֆեդերացիայից, նախագահից կամ որևէ մեկից…
Այո, մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք, բայց հետո Ալբանիան մեծ ճնշում գործադրեց: Երբ խաղում ես տասը հոգով, շատ դժվար է: Դրանից հետո ճնշումն ավելի մեծացավ: Կարմիր քարտը կասկածելի էր: Առաջին դեղին քարտն ընդհանրապես չկար, իսկ երկրորդը կասկածելի էր:
2016 թվականին Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում պարտվեց Ալբանիայի ընտրանուն:
Հաշիվը բացել է Իվան Զամորանոն՝ առաջ մղելով աշխարհի հավաքականին։ Այնուհետև հյուրերի առավելությունը կրկնապատկել է Ժան Պիեր Պապենը՝ 0-2։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանով հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է կոմիտեի ոսկե շքանշանով՝ ծննդյան 60-ամյակի եւ հայկական ֆուտբոլում ներդրած ավանդի համար։
Մարտի 27-ին Մոսկվայում մեկնարկեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը», որին այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ:
արտի 29-ին՝ ժամը 20:00-ին, Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Էլբասան քաղաքում կմրցի Ալբանիայի հավաքականի հետ: