
«Ինձ եզրային պաշտպաններ են հարկավոր». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Լուի Վան Գալը նշել է, որ իրեն նոր եզրային պաշտպան է հարկավոր:
«Նայեք մեր եզրային պաշտպաններին: Դա Վալենսիան է, Շոուոն, Ռոխոն, Դարմիանը և Յանգը, և նրանցից միայն Դարմիանն է լավ մարզավիճակում, իսկ մյուսները վնասվածք ունեն:
Ինձ պաշտպաններ են պետք: Բորտվիկ-Ջեքսոնը և Վարելան լավն են, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակը շատ բարձր է: Երիտասարդներին դժվար է համապատասխանել դրան:
Անձամբ ես ինձ ճնշման տակ չեմ զգում: Սկզբում մամուլն ինձ հեռացնում էր, հիմա կասկածում է իմ ապագայի վրա: Ես ոչինչ չունեմ ասելու: Ես լավ հարաբերություններ ունեմ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հետ, և դա գլխավորն է: Այլ ոչ թե՝ մամուլի խոսքերն իմ մասին»,- ասել է Լուի Վան Գալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը