
Կավանին կարող է հեռանալ «ՊՍԺ»-ից` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է հեռանալ ներկայիս ակումբից և տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա:
Կավանիով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը մտադիր է ուժեղանալ հարձակման գծի ֆուտբոլիստով, որպեսզի այդ կերպ լուծի իր պրոբլեմները հարձակման մեջ: Ինչպես հաղորդում է ESPN-ը, մանկունյանցիները դուրս են եկել ֆրանսիական ակումբի վրա` պաշտոնական առաջարկությամբ:
Հաստատվում է, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն կոնտակտի մեջ են մտել անգլիացիների ղեկավարության հետ` հույս ունենալով համոզել ակումբին ձեռք բերել Կավանիին: Ուրուգվայցին դժգոհ է «ՊՍԺ»-ում իր կարգավիճակից, քանի որ շատ հաճախ մնում է իր թիմակից Զլատան Իբրահիմովիչի ստվերի տակ:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Կավանին անցկացրել է 17 հանդիպում, խփել է 10 գոլ և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը