Բաժիններ՝

Տրդատ թագավորի արձանի մատները ներկել են… իսկ շրջակայքը վերածվել է աղբանոցի (լուսանկարներ)

Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի արձանն Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում տեղադրվել է 1976թ.: Քանդակագործը Կառլեն Նուրիջանյանն է: Արձան-քանդակը թեև ներառված է Աբովյան քաղաքի պատմության և մշակութային ժառանգության ցանկում և առ այսօր ոչ պաշտոնապես, սակայն համարվում է քաղաքի խորհրդանիշը, այնուամենայնիվ, այն հատկապես վերջին տարիներին անուշադրության է մատնված, իսկ շրջակայքը վերածվել է աղբանոցի: Հիշեցնենք, որ Սարալանջ թաղամասում տեղադրված քանդակը բնական, անմշակ որձաքարերով կառուցված արհեստական բլրակի և  5.0×4.0 x1.0 մ չափերով հարթակ-պատվանդանի վրա է տեղադրված: Եվ այդ պատվանդանի վրա էլ ամրացված է ամեհի ցուլի դեմ գոտեմարտող Տրդատ արքայի պղնձաձույլ արձանը:

Արձանի շուրջ փռված այգին ամբողջովին աղբի մեջ է ու անխնամ է, իսկ երեկոյան ժամերին այստեղ քաղաքի թափառական շներն են հանգրվանում:

ardzan-1

ardzan-16

Կարդացեք նաև

ardzan-15

Իսկ որոշ քաղաքացիներ նույնիսկ վնասել-ներկել են արձանը: Քաղաքային իշխանություններն անտարբեր են և՛ այգու, և՛ արձանի նկատմամբ: Սարալանջի բնակչուհի Ս. Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տարիներ ի վեր արձանն անուշադրության է մատնված, իսկ կողքի «օբյեկտը» պարզապես փակել է արձանի տեսքը. «Ցավում եմ, որ մարդիկ այսքան անտարբեր են դարձել իրենց քաղաքի նկատմամբ:  Բայց խնդիրը միայն մերը՝ բնակիչներինը չէ, այլ նաև քաղաքապետարանինը: Տարիներ առաջ երբ հյուրեր էին լինում քաղաքում, անպայման այցելում էինք այստեղ՝ ցույց տալու հզոր ու ուժեղ թագավորի արձանը, իսկ հիմա մի տեսակ խղճուկ տեսք ունի արձանը: Տեսե՞լ եք մատների ներկը, իբր թե մանիկյուր է…  Չեմ հասկանում՝ ի՞նչ տնից պետք է դուրս եկած լինի տվյալ մարդը, երեխան, որ նման հիմարություն անի: Շատ կցանկանայի՝ արձանը մաքրվեր, ու պուրակը խնամվեր»,- ասաց բնակչուհին:

ardzan-12

ardzan-13

ardzan-14

Հիշեցնենք, որ Երևանում քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի  (1929-1982թթ.) հեղինակած մի քանի քանդակներ կան, դրանցից են՝  Հայկ նահապետի կոփածո պղնձե արձանը, որը կանգնեցվել է 1975թ. Նորքի 2-րդ զանգվածում (Գայի փողոցի մոտ), Ինչպես նաև՝ Տորք Անգեղի քանդակը Նորքի զանգվածում, Քանաքեռի ալյումինի գործարանի դրվագված ալյումինե «Արծիվը» (10 մ, 1969թ.): Նուրիջանյանի քանդակներից տեղադրվել են նաև Թալինում, Ծաղկաձորում՝ «Արև նվիրողը» (ձուլածո ալյումին, 1969 թ.), և այլ քաղաքներում:

Լուսանկարները՝ հեղինակի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս