
Խոզերը հարձակվում, խեղում են մարդկանց. Խոզը պոկել է տղամարդու աջ ձեռքի բութ մատի երեք քառորդ մասը

tesankyun.am-ի փոխանցմամբ՝ հուլիսի 26-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 1940թ. ծնված մի տղամարդ, ում աջ ձեռքի բութ մատի երեք քառորդ մասը պոկված է եղել: Խոզ մորթելու ժամանակ կենդանին կծել է տղամարդու մատը:
Բժշկական կենտրոնի վիրաբույժ Դանիել Ամիրաղյանն ասել է, որ իրենք մետաղյա շյուղերով ամրացրել են կտրված մատը, սակայն չգիտեն` այն կսերտաճի՞, թե՞ ոչ:
Հուլիսի 26-ին նույն բժշկական կենտրոնում բուժզննում է անցել Ոսկեպար գյուղից մոտ 58 տարեկան մի տղամարդ, որի վրա 10 օր առաջ հարձակվել էր խոզամայրը: Երբ տղամարդը շոյել է փոքր խոճկորներից մեկին, խոզամայրը (մերուն) կատաղած հարձակվել է նրա վրա, կծել ոտքի սրունքը, ջարդել կողոսկրը: Վիրաբույժ Դանիել Ամիրաղյանն ասել է, որ տղամարդու կողոսկրը դեռ չի բուժվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ