Բաժիններ՝

Աբովյանի վթարային շենքերի բնակիչներին հիշում են միան ընտրությոնների ժամանակ (լուսանկարներ)

Սոցիալապես անապահով ընտանիքները հիմնականում բնակվում են Աբովյան քաղաքի վթարային երեք շենքերում: Բնակիչներից Սուսաննա Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սովորաբար իրենց գոյությամբ որևէ մեկը չի հետաքրքրվում: Նրան շատ էր զարմացրել նաև լրագրողի այցելությունը:

«Սարսափելի են պայմանները: Հիմա գնանք ձեր աչքով տեսեք, թե ինչպես են մարդիկ ապրում: Ահա՛, այս պայմաններում կարելի՞  է  մեկ ժամ ապրել: Ձմռանն ավելի ահավոր է, ջեռուցելը բարդ է ու ծախսատար»,- պատմում էր տիկին Սուսաննան՝ մատնացույց անելով շենքային պայմանները:

Վերնահարկի պատերն ամբողջությամբ ճաքած են, բնակիչներն անցքերում ցելոֆանե տոպրակներ են տեղադրել՝ ցրտից ու անձրևներից պաշտպանվելու համար: Հանրակացարանի վիճակը իսկապես սարսափելի է:

Vtarayin-Abovyan (4)

Կարդացեք նաև

Vtarayin-Abovyan (5)

Vtarayin-Abovyan (6)

Vtarayin-Abovyan (7)

Vtarayin-Abovyan (2)

Հասմիկ Մխիթարյանի ընտանիքն արդեն ութ տարի  հանրակացարանում է բնակվում,  անապահով ընտանիքներից մեկն է: Ընտանիքը նպաստ չի ստանում, Հ. Մխիթարյանը դպրոցում աշխատում է որպես հավաքարար: Ասում է՝ ամենադժվարը ձմռանն է լինում, երբ առաստաղից կաթում է, զուրկ են տարրական կենցաղային պայմաններից, իսկ նորմալ պայմաններում լողանալու մասին մտքերը պարզապես երազանքներ են դարձել:
«Ըտրություններից առաջ եկան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, խոստացան շրջակայքը ասֆալտապատել, վթարային շենքերին էլ տեր կանգնել, բայց չարեցին»,-պատմեցին բնակիչները: Վթարային այս շենքերի բնակիչների հիմնական մասը արտագաղթել է: «Շատ դժվար է նման պայմաններում ապրելը: Որդիս 27 տարեկան է, բայց չեմ կարողանում ամուսնացնել, որովհետև ապրելու տեղ չկա»,-ասացէ Ս. Կարապետյանը:
Բնակիչները վթարային շենքերի հետ կապված հարցերով բազմիցս դիմել են տարբեր գերատեսչությունների, սակայն նրանց դիմումները մնացել են անպատասխան:

Vtarayin-Abovyan (11)

Vtarayin-Abovyan (10)

Vtarayin-Abovyan (9)

Vtarayin-Abovyan (8)

Vtarayin-Abovyan (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս