Բաժիններ՝

Տավուշում «Սպայկա» ընկերութունը սկսել է դեղձ մթերել

Տավուշի մարզի երեք համայնքներում արդեն իսկ սկսվել են դեղձի մթերման աշխատանքները, ինչի հետ կապված շաբաթ օրը մարզ էր այցելել ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով տեղում ծանոթացել էր «Սպայկա» ընկերութան կողմից իրականացվող մթերման աշխատանքներին: Մեկ կիլոգրամ դեղձն ընկերությունը մթերում է 125 դրամով:

Այժմ աշխատանքներն իրականացվում են Դեբեդավան, Բագրատաշեն և Դեղձավան համայնքներում: Նախարարը շրջայց է կատարել դեղձի այգիներում, ծանոթացել խնդիրներին և խոստացել, որ գյուղնախարարությունը ամեն ինչ անելու է, որպեսզի դեղձի ողջ բերքը մթերվի: Նախարարի փոխանցմամբ՝ առաջիկայում մթերումը կսկսեն նաև վերամշակող ընկերությունները, իսկ թե ի՞նչ արժեքով, Սերգո Կարապետյանը չի հայտնել, նշելով, որ իրենք գնային քաղաքականությանը չեն միջամտում. «Խելամիտ գին կլինի, որը թե մթերողին ձեռք տա և թե գուղացուն»:

Նշենք, որ նախորդ տարի մարզի մի շարք համայնքներում ու որոշ ընկերությունների կողմից դեղձը մթերվել էր նույնիսկ 35-50 դրամով, ինչը բնակչության մեջ դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել, իսկ թե այս տարի ինչպիսի՞ն կլինի մթերման գինը, դեռևս հայտնի չէ: Գյուղացիներին մնում է միայն սպասել և հավատալ նախարարի խոստացած «խելամիտ գին» ասվածին:

Sergo Karapetyan (3)

Կարդացեք նաև

Sergo Karapetyan (2)

Sergo Karapetyan (4)

Լուսանկարները` հեղինակի
Տավուշի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս